"ԵՐԵՎԻ ԳՐԱՆՏ ԵՆ ԲԵՐԵԼ, ՊԻՏԻ ՅՈՒՐԱՑՆԵՆ"
Արխիվ 12-16ՊԻՏԻ ՅՈՒՐԱՑՆԵՆ"
Մայիսի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական հանրահավաքներ համայնքների խորոշացման վերաբերյալ: Սակայն գյուղացիների մի մասին այդպես էլ հասկանալի չէ` ինչ են շահելու նրանք խոշորացումից, եւ ինչ է դա տալու իրենց համայնքներին: ԲՀԿ պատգամավոր, ծագումով ապարանցի Լյովա Խաչատրյանը, "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, ասաց, որ իր համար անհասկանալի է` ինչ է տալու համայնքների խոշորացումը: "Ես դեմ եմ համայնքների խոշորացմանը, քանի որ այն ոչինչ չի տալու գյուղացիներին` բացի ավելորդ տեղաշարժման պարտադրանքից",- ասաց պատգամավորը:
Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` համայնքների խոշորացման ծրագրի պատճառով կանտեսվեն հեռվում գտնվող համայնքների շահերը:
Եթե գյուղացին չի շահելու համայնքների խոշորացումից, ո՞ւմ է ձեռնտու այդ ծրագիրը: "Դե երեւի գրանտ են բերել, փող են բերել, պիտի յուրացնեն, չգիտեմ: Ես շահառու, համենայնդեպս, չեմ տեսնում",- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
