Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁԵՑ ԿԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԲԱՅՑ..."

Արխիվ 12-16

"ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁԵՑ ԿԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԲԱՅՑ..."

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձավ 1915 թ.-ի դեպքերին: Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության ենթարկեց Վլադիմիր Պուտինին: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանից "Իրավունքը" պարզեց` այս քննադատությունը որեւէ կերպ վատ կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա: "Թուրքիան երեք ճակատով էր քննադատում ՌԴ-ին. առաջին` քննադատում էր Պուտինի այցը, Պուտինի հայտարարությանը եւ Դումայի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող հերթական որոշումը: Թուրքիան ընդամենը փորձել է կծել ՌԴ-ին: Բայց չեմ կարծում, որ դա լուրջ ազդեցություն ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա",- ասաց պրն Իսպիրյանը:
Ինչ վերաբերում է Գերմանիայի նախագահի կողմից "ցեղասպանություն" բառի օգտագործմանը եւ Գերմանիայից ինչ-որ ակնկալիքներ ունենալուն, թուրքագետի խոսքով` Գերմանիայի նախագահը Գերմանիայի կառավարությունը չէ, քանի որ Գերմանիան խորհրդարանական երկիր է: "Գերմանիայի կառավարությունը ապրիլի 30-ին Հայոց ցեղասպանության հարցը կքննարկի: 95 տոկոսով կա դրական տրամադրվածություն, եթե, իհարկե, վերջին պահին չհրաժարվեն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումից",- եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ