ԻՆՉ ՓՈԽՎԵՑ ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ ՀԵՏՈ
Արխիվ 12-16ԻՆՉ ՓՈԽՎԵՑ ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ ՀԵՏՈ
Էրդողանի նյարդերը տեղի են տալիս: Նա անգամ քննադատեց Վլադիմիր Պուտինին` Ցեղասպանություն եզրույթը օգտագործելու համար, չնայած նրան օդ ու ջրի պես պետք է ռուսների բարեհաճությունը` գնալով աճող մեկուսացման պայմաններում: Նրա կեցվածքը նմանվում է խորհրդային ժամանակների հայտնի անեկդոտին հարսանիքի մասին, ուր փեսան դիմանում է իր հարբած ընկերոջ բոլոր արարքներին, սակայն երբ վերջինս իր զոքանչին համեմատում է հազարան բլբուլի հետ, նյարդերն արդեն չեն դիմանում: Չնայած նյարդայնանալու տեղ Թուրքիայի ղեկավարն ունի` գրեթե ամեն օր մի տհաճ անակնկալ թուրքերը ստանում էին:
ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ
Ծիծեռնակաբերդն ու Գալիպոլին ապրիլի 24-ին համեմատության եզրեր չունեին, թուրքերի միջոցառումը, մեղմ ասած, առանձնապես հաջողված չէր: Գումարած ամեն ինչին` նաեւ թուրք լրագրողները «համը հանեցին»` Գալիպոլիի միջոցառման հեռարձակման ընթացքում նաեւ ուղիղ միացում տալով Ծիծեռնակաբերդից: Ու Երեւան ժամանած Պուտինն ու Օլանդը քիչ էին, դրան էլ գումարվեց Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Կարճ ասած, բոլոր կողմերից մեր դարավոր թշնամու նկատմամբ ճնշումներն ու հարվածներն անպակաս են: Ու, կարծես թե, բավականին բարենպաստ միջավայր է ձեւավորվել մեր երկրի համար` 100-ամյակի հռչակագիրը քայլ առ քայլ ի կատար ածելու համար: Եվ շրջանառության մեջ մտավ բանաձեւ` եթե առաջին 100-ամյակը ճանաչման 100-ամյակ էր, ապա երկրորդը` հատուցման:
Այսինքն` մուտք ենք գործում առավել գործնական փուլ: Գալուստ Սահակյանն իրավացի էր, ասելով, որ ապրիլի 24-ով ոչինչ չի վերջանում, այլ ընդհակառակը` նոր է սկսվում:
Սկսվում է այն փուլը, երբ պետք է հստակ սահմանենք, թե ինչ է մտնում մեր պահանջատիրության շրջանակների մեջ: Ինչ պահանջներ ունենք դարավոր թշնամուց ու աշխարհից, ինչ փուլեր պետք է նախատեսենք, եւ որն է վերջնական ռազմավարական նպատակը: Այդ ամենը դեռեւս բավականին հում վիճակում է, եւ տարբեր քաղաքական ուժեր տարբեր ընկալումներ ունեն: Բարեբախտաբար, պահանջատիրությունը ժխտողները հուսալիորեն քշված են լուսանցք, ու հարցադրումը` պահանջել, թե` չպահանջել, փոխվել է նորով` ինչ պահանջել, ինչ ծավալներով ու ժամկետներով: Ու այդ հարցի պատասխանը հարկ է ստանալ բավականին սեղմ ժամկետներում, քանզի հենց դրա հիման վրա կառուցվելու է մեր պետության եւ ազգի առաջիկա մեկ դարի ռազմավարությունը:
Ամենից շատ այդ հարցում մեզ խանգարողը 25 տարվա մեջ ձեւավորված իրավիճակային լուծումների պրակտիկան է: Պարզապես, դրա իներցիան հաղթահարելու ժամանակն է, ու պետք է սովորենք ծրագրեր կազմել արդեն ոչ թե մի քանի ամսվա կամ առավելագույնը մի քանի տարվա համար, այլ տասնամյակների կտրվածքով: Որովհետեւ մենք արդեն ոչ թե գոյատեւող, յոլա գնացող ենք, այլ` խաղացող: Մինչդեռ խաղացողի կարգավիճակին պետք է հարմարվենք: Ինչքան շուտ, այնքան լավ:
ԻՆՉ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ՆԵՐՍՈՒՄ
5-րդ շարասյուների խաղից բան չստացվեց` ոչ միայն մայդանային գործընթացներից ոչինչ դուրս չեկավ, այլեւ ծրագիր-մինիմումն էլ տապալվեց` հարամել ապրիլի 24-ը ու դրանով խոչընդոտել իշխանության արտաքին քաղաքական ծրագիրը:
եՆարնջագույնե արմատական ընդդիմադիրներից հայ-հայը գնացել է` վայ-վայն է մնացել, նրանք այժմ լրիվ լուսանցքային վիճակներում են: Խոշոր ներուժի տեր ԲՀԿ-ն, ինչպես հայտնի է, դեռ փետրվարին հրաժարվեց արմատական քայլերից, արմատական քայլեր չեն երեւում եւ ՕԵԿ-ի կողմից, իսկ ՀՅԴ-ն այս` սահմանադրական բարեփոխումների փուլում, կարծես թե, ընդհանրապես տարաձայնություններ չունի իշխանությունների հետ: Ինչ-որ ցնցող բաներ չեն սպասվում եւ ԼՂՀ ընտրություններից:
Բնականաբար, ընդդիմադիր հզոր ճնշումը օբյեկտիվորեն միշտ էլ բերում է իշխանության համախմբմանը, եւ համապատասխանաբար, եթե այդպիսի ճնշում չկա, ապա իշխանական համակարգի ներսում աճում են տարաձայնությունները: Ու միանգամայն սպասելի է, որ իշխանական ճամբարում առավել հստակ երեւալու են եարեւմտամետե, եռուսամետե եւ եկենտրոնամետե թեւերը: Ու ինչքան մոտենան 2017-ի համապետական ընտրությունները, այնքան այդ տարանջատումները ավելի ցայտուն են լինելու: Ու քանի որ տեղի են ունենում բավականին սրընթաց աշխարհաքաղաքական փոփոխություններ, գործնականում անշնորհակալ զբաղմունք կլինի հիմիկվանից փորձել կանխատեսել ուժերի դասավորվածությունը 2017-ի ընտրությունների շեմին:
Պարզ է, որ նոր ընդդիմություն է պետք, քանզի շուրջ կես միլիոն բողոքավոր ընտրողները ինչ-որ տեղ պետք է քվե տան, իսկ ինչ վերաբերում է նրանց քանակին, ապա դա կարող է պակասել միայն էական սոցիալ-տնտեսական բարելավումների դեպքում, ինչի հավանականությունը հասկանալի պատճառով քիչ է: Պարզ է եւ ուրիշ բան` որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները գործնականում խաղից դուրս վիճակում են: Բայց բոլորովին պարզ չէ, թե ինչպիսի ներշխանական վերադասավորումներ կլինեն, թեեւ ակնհայտ է, որ այդպիսիք լինելու են: Ու նաեւ սպասելի է, որ բավականին լայնածավալ կադրային փոփոխություններ պետք է լինեն` եթե ապրիլի 24-ից առաջ բյուրոկրատական ամբողջ մեքենան զբաղված էր ծավալուն կազմակերպչական աշխատանքներով, ապա այժմ այդ գործոնը չկա: Հայտնի է, որ ձիերին գետանցումին չեն փոխում (որ պաշտոնյան էլ փոխվեր` 100-ամյակի կապակցությամբ նրա աշխատանքային ծավալը որեւէ նոր մարդ չէր հասցնի ոչ միայն անել, այլ նույնիսկ սկսել), իսկ հիմա գետանցումն արդեն կատարված է: Եվ հալից ընկած եձիերինե արդեն կարելի է փոխել, դե, իսկ, պատկերավոր ասած, եէշերինե փոխելը պետք է ու պետք է: Այնպես որ, սպասենք կադրային փոփոխությունների:
Իսկ ամենամոտ շաբաթներին օրակարգ ձեւավորող խնդիրներն են Հայրենական պատերազմի 70-ամյակը, Արցախի հարցի շուրջ վերաակտիվացած բանակցությունները (ինչը տեղի է ունեցել Պուտինի եւ Օլանդի ջանքերով), մեկ էլ Ռիգայում սպասվելիք ԵՄ արեւելյան գործընկերության գագաթնաժողովը: Մոսկվայում սպասվելիք հաղթանակի հոբելյանական տոնակատարությունները ջրի երես կհանեն ամբողջ ետխորհրդային տարածքի աշխարհաքաղաքաական պատկերը, Ռիգայում սպասվելիքը կպատասխանի հետեւյալ հարցին` Եվրոպայի հետ համագործակցության որ շրջանակները հակասության մեջ չեն մտնում ԵՏՄ-ի հետ: Դե, իսկ արցախյան բանակցութունների վերաակտիվացումը` անկախ այդ բանակցությունների արդյունքից, օբյեկտիվորեն աշխատելու է պատերազմի հավանականության նվազման վրա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
