ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐՈՔ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐՈՔ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է»
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Հայաստանի քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, այդ օրը Հայաստանում չէր, քանի որ մեկ օր առաջ վիրահատվել էր արտերկրում:
«Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանից պարզեց` Քոչարյանի առողջական վիճա՞կն էր իրոք պատճառը, որ նա ապրիլի 24-ին Հայաստանում չէր: «Դժվարանում եմ պատասխանել, այդ հարցը այդ անձնավորությանը պետք է ուղղեք: Կարող եմ ասել, որ ապրիլի 24-ը սրբություն սրբոց օր է հայերի համար: Եւ եթե որեւէ մեկը խուսափում է... ես, օրինակ, այդ օրը գնում եմ նաեւ Կոմիտասի այգի »,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Հստակեցրինք մեր հարցադրումը` պատգամավորի համար համոզիչ էր Ռ. Քոչարյանի մամլո խոսնակի այն հայտարարությունը, թե նախկին նախագահի` ապրիլի 24-ի միջոցառումներին չմասնակցելը վիրահատության հետ է կապված: «Ես տեղյակ չեմ` իրոք վիրահատվե՞լ է, թե՞ ոչ: Ուզում եմ հավատալ, որ իրոք վիրահատվել է»,-պատասխանեց պրն Կարախանյանը:
- Հավատաք, որ արդարացնե՞ք նախկին նախագահին:
- Ոչ, չարդարացնել, այլ հարգել նրա բացակայությունը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
