Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՉԻ ՎԵՐԱԾՎԻ»

Արխիվ 12-16

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՉԻ ՎԵՐԱԾՎԻ»

 

Այսօր խորհրդարանը քննարկեց գերեզմանատների ու դիահերձարանների մասին օրենում փոփոխություններ եւ լրացումներ անելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին: Խնդրի մասին «Իրավունքը» զրուցեց «Ժառանգության»  խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հետ` պարզելու օրենքի  այս նախագծով կոռուպցիոն ռիսկերը նվազեցվո՞ւմ են, թե՞ ոչ, քանզի հաճախ ենք լսում` ինչպես են մեր քաղաքացիները որեւէ  համայնքում գերեզմանատարածք ստանալու համար գումարներ վճարում ինչ-որ անհատների:

Պատգամավորի խոսքով` օրենքի   լրամշակված տարբերակում  քաղաքացիներն ազատվում են ինչ-որ մարդկանց  գումարներ վճարելուց, բացի այդ` հնարավորություն կլինի  մաքուր պահել գերեզմանատարածքները,  բարեկարգել դրանք: «Օրենքի  լրամշակված տարբերակով Հայաստանը չի վերածվի գերեզմանոցի,  գերեզմանատարածքներն էլ չեն ընդլայնվի»,- մանրամասնեց պատգամավորը:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն առաջարկում է  գերեզմանատարածք վերցնող քաղաքացու հետ պայմանագիր  կնքել ոչ թե 15 տարով, ինչպես  գրված է օրենքի այս  տարբերայում, այլ 100-տարով, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ քաղաքացին   հայրենիք է  վերադառնում, օրինակ, 20 տարուց հետո: «Առայժմ առաջարկս չի ընդունվել: Տեսնենք, պայքար է գնալու»,- ասաց  պրն Պողոսյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ