Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՓՈՐՁԸ ՁԱԽՈՂՎԵՑ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՓՈՐՁԸ  ՁԱԽՈՂՎԵՑ

 

«Իրավունքն» արդեն ներկայացրել է  ընդդիմադիր ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի արձագանքը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի` ընդդիմությանը ստուգելու նոր «թեստի» մասին: Տեղեկացնենք, որ  վերոնշյալ քաղաքական ուժերը համաձայն չեն  ՀԱԿ խմբակցության ղեկավարի այս նորամուծության հետ:

Հիշեցնենք` ՀԱԿ խմբակցության  ղեկավար Լեւոն Զուրաբյանն  ընդդիմությանը ստուգելու նոր  եղանակ է  առաջ քաշել, ըստ որի` սահմանադրական բարեփոխումների տապալումը վերածել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի եւ դրանով տարանջատել ընդդիմադիր քաղաքական ուժերին` հասկանալու, թե ով է վտանգ ներկայացում Սերժ Սարգսյանի համար:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը  եւս «Իրավունքի» հետ զրույցում չհամաձայնեց Լեւոն Զուրաբյանի այդ տեսակետին: «Դա Լեւոն  Զուրաբյանի կարծիքն է: Եթե նրանք դեմ են պառլամենտական հանրապետությանը, դա չի նշանակում` իրենք ճիշտ են»,- հակիրճ պատասխանեց դաշնակցական պատգամավորը:

Փաստորեն, կարելի է ասել, որ ընդդիմությանը ստուգելու ընդդիմադիրի  փորձը ձախողվեց:


ՍՈՆԱ  ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ