ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
Արխիվ 12-16ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՈՒԺԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից այսօր «Իրավունքը» պարզեց` արդյոք համաձայն է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարության հետ, թե ընդդիմադիր քաղաքական ուժերին տարանջատելու համար պետք է պարզապես սահմանադրական բարեփոխումների տապալումը վերածել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Այս եղանակով, փաստորեն, ՀԱԿ խմբակցության ղեկավարը ընդդիմությանը ստուգելու նոր ձեւ է առաջ քաշում:
Տիկին Բիշարյանն ասաց, որ ծանոթ չէ հայտարարությանը եւ մեկնաբանություն կարող է տալ միայն հայտարարությանը ծանոթանալուց հետո:
ՕԵԿ խմբակցությա քարտուղար Մհեր Շահգելդյանը եւս հայտարարության մասին չէր լսել, բայց այսպես արձագանքեց մեր հարցադրմանը. «Ես հայտարարությունը չեմ կարդացել, բայց վստահելով ձեզ` կարող եմ ասել, որ դա Լեւոն Զուրաբյանի կարծիքն է: Կարծում եմ` քաղաքական ուժի ընդդիմադիր լինելը որոշում է ժողովուրդը»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
