ՀՀ-ում ԱՄՆ-ն զիջու՞մ է իր դիրքերը
Արխիվ 12-16ՀՀ-ում ԱՄՆ-ն զիջու՞մ է իր դիրքերը
Ըստ լուրերի՝ ամերիկա-անգլիական գրանտային հայաստանյան ծրագրերին հաշված օրեր են մնացել:
Վերջերս ՀՀ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կրճատում է Հայաստանի ֆինանսավորման ծավալը եւ դա, ըստ Միլսի, կապված էր միջազգային տարբեր հիմնախնդիրների հետ:
Օրերս այդ հայտարարությունը առարկայացվեց: Ըստ լուրերի, Հայաստանում ամերիկյան փողերի գլխավոր մատակարարը՝ USAID-ը, երկու տարվա ընթացքում վերջնականապես կլքի Հայաստանը, իսկ մինչ այդ սպասվում են ծրագրերի եւ աշխատակազմի համատարած կրճատումներ:
Նույն ճակատագրին են արժանանում այլ միջազգային ՛՛բարեգործական՛՛ հիմնարկությունները, որտեղ արդեն անցյալ տարվանից սկսվել եւ շարունակվում են աշխատակազմի լայնածավալ կրճատումներ, որոնց հետեւանքով արդեն կրճատվել է աշխատակազմի 2/3-ը:
Դուրս մնացած եւ ծրագրերում ներգրավված բազմաթիվ հայ երիտասարդները դա կապում են Հայաստանի ՝ ԵՏՄ-ին միանալու հետ, սակայն իրական պատճառը ՝ Հայաստանում ԱՄՆ-ի փողերի անօգուտ վատնումն էր, իսկ վերջին ներքաղաքական զարգացումներից հետո Հայաստանում նարնջագույն հեղափոխություն իրականացնելու վերջին հույսերը ԱՄՆ-ի մոտ, հավանաբար, մարեցին:
Մյուս կողմից, Բարակ Օբամայի ապրիլի 24-ի խուսափողական ելույթից հետո, առավել եւս Պուտինի եւ Օլանդի ակտիվ մասնակցության ֆոնի վրա, ԱՄՆ-ի հեղինակությունը Հայաստանում կտրուկ անկում է ապրել:
Զ. Սարգսյան
