Գալուստ Սահակյան. Ցեղասպանության պայքարը անցնում է նոր փուլ
Արխիվ 12-16Գալուստ Սահակյան. Ցեղասպանության պայքարը անցնում է նոր փուլ
ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանն ամփոփեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կայացած միջոցառումների արդյունքները:
«Այդ միջոցառումները, դրանց ներքին ու արտաքին արձագանքները ցույց տվեցին, որ ցեղասպանություն երևույթի ընկալումն ու գնահատականները թևակոխում են իսկապես նոր և վճռական փուլ, որտեղ մենք ազգովի պարտավոր ենք լինել միասին ու հաստատակամ: Այս մի քանի օրերի ընթացքը ցույց տվեց, որ միասնական լինելու պարագայում կարող են հասնել ավելի մեծ ձեռքբերումների»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր հասարակական կազմակերպություններին, կամավորներին ու ծառայություններին, որոնց համատեղ ջանքերի արդյունքում միջոցառումներն անցկացվեցին կազմակերպված, պատասխանատու և պրոֆեսիոնալ:
Ի պատասխան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցրին՝ արդյո՞ք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կհայտարարվի համաներում, Գալուստ Սահակյանն ասաց, որ նման տեղեկատվություն ինքը չունի և նման հարց չի քննարկվել:
