Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴ. «ԵՌՅԱԿ» ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԲԱՅՑ ԴՐԱ ՄԱՍԻՆ ԲՀԿ-Ն ՉԷ, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է»

Արխիվ 12-16

ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴ. «ԵՌՅԱԿ» ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԲԱՅՑ

ԴՐԱ ՄԱՍԻՆ ԲՀԿ-Ն  ՉԷ, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է»


ԲՀԿ առաջնորդ, եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին թե՛ հասարակության, թե՛ քաղաքական ուժերի միասնականության շնորհիվ ձեռքբերումներ ունեցանք: «Իրավունքը» ԲՀԿ առաջնորդից պարզեց` արդյոք  ադ ձեռքբերումները (Հռոմի պապի մատուցած պատարագը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Եվրախորհրդարանի բանաձեւը) կլինեին, եթե «եռյակին»`ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, «Ժառանգությանը»,  հաջողվեր  իրականացնել փետրվարի 20-ի հանրահավաքը, որը գուցե արյունահեղության հանգեցներ եւ առաջացներ մեր երկրում քաոս: «Գիտեք, ես այդ երկու հարցերի միջեւ կապ չեմ գտնում: «Եռյակի» գործողություններում եւս Հայոց ցեղասպանության եւ ԼՂ խնդրում տարվող քաղաքականության հետ որեւէ տարակարծություն չի եղել: Ավելին` «Եռյակի» ներսի քաղաքական ուժերի  միջեւ կային որոշակի տարակարծություններ, թե արդյոք պետք է լինի Հայոց ցեղասպանությունը  արտաքին քաղաքական օրակարգում, թե ոչ: Իսկ ԲՀԿ-ն այն տեսակետին է, որ պետք  է լինի Հայոց ցեղասպանությանը հարցը պետք է լինի մեր արտաքին քաղաքական օրակարգում»,- պատասխանեց  ԲՀԿ առաջնորդը:

Հստակեցրինք` «եռյակն» իր նպատակները ցանկանում էր իրականացնել այն ժամանակ, երբ ազգովի պատրաստվում էինք Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Եւ եթե «եռյակին» հաջողվեր կյանքի կոչել իր նպատակները, ժողովրդական լեզվով ասած` ամեն ինչ հարամվելու էր: «Գիտեք, ես նորից եմ կրկնում` կապ չեմ տեսնում այդ 2 հարցերի  միջեւ, քանի որ ապրիլի 24-ի հետ կապված եւ հենց ապրիլի 24-ին որեւէ զանգվածային միջոցառումներ չէին լինելու: Մեր միջոցառումը լինելու էր փետրվարի 20-ին»,- ասաց քաղաքական գործիչը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ի տարբերություն ընդդիմություն հռչակած քաղաքական այն ուժերի, որոնք  ասում են`այն ինչ ասում է իշխանությունը, պետք է մերժել,  ԲՀԿ-ն առաջնորդվում է բացարձակապես սթափ մտածողությամբ. «Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն ասում է` մեզ մտահոգում է այն, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում հարեւան Ադրբեջանին, մենք ասում ենք, որ համամիտ ենք հնչեցված մտահոգությանը»:

- Տիկին Զոհրաբյան, «Եռյակ» այսօր գոյություն ունի՞:

- «Եռյակ» գոյություն չունի, բայց այդ մասին ԲՀԿ-ն չէ, որ հայտարարել է: ԲՀԿ-ն չէ, որ հայտարարել է, թե մասսայական միջոցառումներ չեն լինելու:  Կարծում եմ` «եռյակի» մեր գործընկերների հետ կխոսենք, կքննարկենք տարբեր հարցեր: Մեկ բան հստակ բան ասեմ`  եթե համաձայնություն կա ինչ-որ խնդրում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի հետ, չկա որեւէ խնդիր ԲՀԿ-ի  համար, որ չփորձի գտնել համագործակցության եզրեր:

- ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ համագործակցության ի՞նչ ձեւաչափով է աշխատում ԲՀԿ-ն:

-Համագործակցություն կա: Օրինակ, ընտրական օրենսգրքի շուրջ ունենք համագործակցություն:  Ընտրական օրենսգրքի միասնական նախագիծ ենք ուղարկել Վենետիկյան հանձնաժողով եւ սպասում ենք պատասխանի:

- Իշխանափոխության հարց կա՞ ԲՀԿ-ի օրակարգում:


- ԲՀԿ-ն առաջիկայում իր մարտավարությունը կներկայացնի հանրությանը: Մեկ բան հստակ է` երկրի առջեւ ծառացած խնդիրները չեն լուծվել: Թե այդ խնդիրները  ինչ կերպ կլուծվեն, մենք առաջիկայում կներկայացնենք:

- ԵԽԽՎ-ի Հայաստանյան պատվիրակությունը նոր է վերադարձել Ստրասբուրգից եւ այսօր պատվիրակության 3 անդամ ասուլիսում ամփոփեց պատվիակության գործունեությունը: Դուք, սակայն, լինելով պատվիրակության անդամ, ներկա չէիք ասուլիսին:

- Եթե նկատել եք, 2012-ից սկսած` ԵԽԽՎ-ի որեւէ ասուլիսին չեն մասնակցում: զուտ տեխնիկական է չմասնացության պատճառը, քանի որ Ստրասբուրգում գտնվելիս մենք  գրեթե ամեն օր կապի մեջ ենք լրատվամիջոցների հետ եւ տրամադրում ենք համապարփակ տեղեկատվություն:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ