«ԵՐԵՎԻ ԳՐԱՆՏ ԵՆ ԲԵՐԵԼ, ՊԻՏԻ ՅՈՒՐԱՑՆԵՆ». ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16«ԵՐԵՎԻ ԳՐԱՆՏ ԵՆ ԲԵՐԵԼ, ՊԻՏԻ ՅՈՒՐԱՑՆԵՆ». ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Մայիսի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական հանրահավաքներ համայնքների խորոշացման վերաբերյալ: Սակայն գյուղացիների մի մասին այդպես էլ հասկանալի չէ`ինչ են շահելու նրանք խոշորացումից եւ ինչ է դա տալու իրենց համայնքներին: ԲՀԿ պատգամավոր ծագումով ապարանցի Լյովա Խաչատրյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, ասաց, որ իր համար անհասկանալի է` ինչ է տալու համայնքների խոշորացումը: «Ես դեմ եմ համայնքների խոշորացմանը, քանի որ այն ոչինչ չի տալու գյուղացիներին` բացի ավելորդ տեղաշարժման պարտադրանքից»,-ասաց պատգամավորը:
Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` համայնքների խոշորացման ծրագրի պատճառով կանտեսվեն հեռվում գտնվող համայնքների շահերը:
Եթե գյուղացին չի շահելու համայնքների խոշորացումից, ո՞ւմ է ձեռնտու այդ ծրագիրը: «Դե երեւի գրանտ են բերել, փող են բերել, պիտի յուրացնեն, չգիտեմ: Ես շահառու, համենայնդեպս, չեմ տեսնում»,- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
