Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՊՐԻԼԻ 24` ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՊՐԻԼԻ 24` ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ ԻՋԵՎԱՆՈՒՄ


Ապրիլի 24-ին Տավուշի մարզի Իջեւան քաղաքի ողջ բնակչությունը հավաքվել էր քաղաքի կենտրոնում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պուրակում`հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Մի քանի ժամ շարունակ քաղաքում լռություն էր, հնչում էր միայն զինվորական փողը, իսկ մարդիկ լռությամբ ծաղիկներ էին դնում  բաց խորանի եւ հուշարձանի մոտ եւ լռությամբ խաչակնքելով հեռանում.«Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Սա այն բացառիկ օրերից մեկն է, երբ ամբողջ ազգն է համախմբվում: Իջեւանում նույնպես այսօր համախմբման եւ միասնականության օր է, այսօր բոլորը մեկ մարդու նման այցելել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պուրակ, որպեսզի իրենց հարգանքի տուրքը մատուցեն անմեղ զոհերի հիշատակին: Հաջորդ տարի այս պուրակում կկառուցվի նաեւ սուրբ սեղան, որպեսզի 2016 թվականի ապրիլի 24-ին ի հիշատակ անմեղ զոհերի մատուցենք պատարագ»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Իջեւանի Սուրբ ամենափրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր ԹՈՐԳՈՄ քահանա ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Տեր Թորգոմի խոսքով` հայ ժողովուրդը աստիճանաբար պետք է փոխի իր ընկալումները Հայոց ցեղասպանության նկատմամբ`պայքարի ոչ թե զոհի, այլ վերածնվածի կարգավիճակում.«Սրբերի բարեխոսությունը պետք է խնդրենք մեր ազգի բարրօրության եւ արդար Դատի ու պահանջի համար: Իմ ցանկությունը այն է, որ Ցեղասպանության հիշատակումը երբեք գործի մեջ չարիքի ու վրեժխնդրության սերմանման առիթ չդառնա, այլ Աստծո կամքով եւ զորությամբ մեր արդար պահանջն իրականացնենք: Մեր պետությունը, ազգը եւ ժողովուրդը քրիստոնեական արժեքներով այնքան պետք է ներշնչված ապրի, որ ճանապարհ հարթի դեպի մեր արդար Դատի վերականգնումը»,-ընդգծեց տեր Թորգոմ Մարգարյանը եւ հավելեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիան այլ երկրների հետ քաղաքական նպատակ է հետապնդում: Իսկ Հայաստանը այնպես պետք է անի, որ այլ պետությունների կողմից չշարահրկվի եւ չօգտագործվի:


 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ