⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Օլանդի մեկ այցը երկու նրբաճաշակ ապտակ էր Ալիևին

Արխիվ 12-16

Օլանդի մեկ այցը երկու նրբաճաշակ ապտակ էր Ալիևին

 

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ավարտից հետո, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնեց Արդբեջան: Ընդգծենք, որ Հայաստանից հետո Օլանդի այցն Ադրբեջան փորձագիտական շրջանակներում չնայած բազում հարցականներով ընկալվեց, բայց իրականում այն երկու քաղաքակիրթ ապտակ էր ասիական ընտանիքի երիտասարդ ներկայացուցչին: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Թուրքիայում դեռևս շարունակվում էին Գալիպոլիի միջոցառումները, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահը: Ու քանի որ գիտատեխնիկական նորագույն նվաճումները դեռևս չեն հասել այն մակարդակի, որ մարդը հնարավորություն ունենա միաժամանակ երկու տարբեր վայրերում լինել, ուստի Ադրբեջանի նախագահը ստիպված էր լքել թուրքական տալայ-լամը և վերադառնալ իր երկիր: Ասել է, թե Օլանդն իր այցով Ալիևին ստիպեց անավարտ թողնել թուրքական ընտանիքի «խնջույքը» և շտապել Ադրբեջան: Օլանդյան երկրորդ՝ ամենակարևոր ապտակն այն էր, որ պաշտոնական Ֆրանսիան Բաքվում ֆրանսիական համալսարան հիմնելով, որոշել է զբաղվել ադրբեջանցիներին կրթելով: Ամենայն հավանականությամբ հույս ունենալով, որ ադրբեջանական քարոզչամեքենայի ստերով սնվող և կեղծիքի թանձրությունից էյֆորիայի մեջ գտնվող ադրբեջանցիներին օդ ու ջրի նման ֆրանսիական կրթություն է հարկավոր, որը կփրկի ոչ միայն իրականությունը հասկանալու, այլև՝ մի քիչ էլ մարդ դառնալու համար:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ