ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ՝«ԴԱՆ ԿՈԼՈՎ ՆԻԿՈԼԱ ՊԵՏՐՈՎ»ՄՐՑԱՇԱՐԻ ՉԵՄՊԻՈՆ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ՝«ԴԱՆ ԿՈԼՈՎ ՆԻԿՈԼԱ ՊԵՏՐՈՎ» ՄՐՑԱՇԱՐԻ ՉԵՄՊԻՈՆ
Հայ ըմբիշները շարունակում են փայլուն ելույթները Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի «Դան Կոլով Նիկոլա Պետրով» միջազգային մրցաշարում: Մրցումային երկրորդ օրը 98 կգ քաշային կարգում հանդես եկող աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը փայլուն մրցելույթներով հասավ եզրափակիչ, իսկ եզրափակչում 6:0 հաշվով առավելության հասավ իտալացի Դաիգորո Տիմոնչինի նկատմամբ եւ հռչակվեց չեմպիոն:
Մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից ելույթ ունեցան նաեւ 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը, 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը եւ Էդուարդ Սարգսյանը: 71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը մինչեւ եզրափակիչ հասնելը միավորներ չկորցրեց, բայց եզրափակչում 0:4 հաշվով պարտվեց
Իրանի ներկայացուցիչ Աֆշին Բայաբանին ու դարձավ արծաթե մեդալակիր: 80 կգ քաշային կարգում Հրաչ Հովհաննիսյանը մեկնարկում մրցեց թուրք Աթեմ Ալսանի հետ եւ ցավոք զիջեց մրցակցին լքելով պայքարը: Իսկ այս քաշային կարգի մեր մյուս ներկայացուցիչ՝ Էդուարդ Սարգսյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին մրցումային օրը Հայաստանը նվաճել էր երկու մեդալ. 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը դարձել էր մրցաշարի հաղթող, իսկ Կարապետ Չալյանը նույն քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
