Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

Հ. Մարգարյան. «ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ Է ԱՄՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱՆՔ»

Արխիվ 12-16

Հ. Մարգարյան. «ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ Է ԱՄՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱՆՔ»

 

Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության անդամները նույնպես բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն Սուրբ նահատակներին: Սակայն, ՕԵԿ-ականների շարքերում չկար կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Այս եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին տեղի ունեցած առանցքային իրադարձությունների մասին «Իրավունքը» հենց հուշահամալիրի մոտ զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ, ով նախեւառաջ պարզաբանեց.

- Արթուր Բաղդասարյանն այստեղ էր: Քիչ առաջ ներկա էին իրենք Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական արարողությանը: Հիմա էլ մեզ հետ էր, ուղղակի, մի քիչ ավելի ուշ մոտեցավ:

- Պարոն Մարգարյան, 100-րդ տարելիցի, թերեւս կարեւոր հաղթանակներից էր այն, որ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Ցեղասպանությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ի պատիվ գերմանացիների, պետք է նշեմ, որ Հոլոքոստը ճանաչելուց հետո, սա իրենց երկրորդ կարեւոր քայլն էր: Կասկածից վեր էր, որ նրանք կգնային այս քայլին, որովհետեւ իրենք կամք եւ վճռականություն ցուցաբերեցին: Այո՛, ճշմարտությանը պետք է նայես աչքերդ բաց եւ նրանք, լինելով  բարոյական մարդիկ, կարողացան հաղթահարել այն ճշմարտության շեղվելու արգելքը, որ մինչ այս ունեին: Գիտեք, ես այսօր  ցնցվել եմ Ֆրանսիայի նախագահ Օլանդի ելույթից. այնքան բնական էմոցիա կար այդ ելույթում: Կարծում եմ` գնալով պետք է շատանա Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվը:

- Ի տարբերություն Ֆրանսուա Օլանդի, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման նորից նույն լղոզված տեքստը մատուցեց հանրությանը` կրկին «ցեղասպանություն» տերմինը չօգտագործելով:

- Կարծում եմ, որ այլեւս մենք պետք է ԱՄՆ նոր նախագահից սպասումներ ունենանք, որովհետեւ արդեն իսկ մեր ազգի «տառապանքը փորձ ունի»: Այն սպասումները, որոնք կային ԱՄՆ նախագահից, չարդարացվեց, իսկ ԱՄՆ նախագահական ընտրությունները սարերի հետեւում չեն:

- Ըստ Ձեզ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո` ո՞րը պետք է լինի մեր հաջորդ քայլը:

- Ընդհանուր առմամբ մենք պետք է առաջին հերթին սեւեռենք մեր ուշադրությունը, որպեսզի նախ ճանաչեն ցեղասպանությունը: Սա է առաջին հիմնաքարը եւ դրանով այն բետոնե պատնեշը, որը կա, կճեղքվի: Իսկ մնացյալ հարցերը, որոնք ոչ քիչ կարեւոր են, կարծում եմ` պետք է զուգահեռաբար առաջ տանենք: Այլեւս անբեկանելի իրողություն է ցեղասպանությունը: Ամբողջ աշխարհը գնալով հասկանում է եւ քաջ գիտակցում է, որ ցեղասպանությունների դեմ պայքարի ամենալավագույն միջոցը դա այս անբեկանելի իրողությունը ճանաչելն է: Եվ սա է ամենակարեւոր կանխարգելիչ միջոցը հանդիսանալու, որովհետեւ կարծում եմ` նաեւ տեղին է ասված, որ չպատժված յուրաքանչյուր հանցագործություն ծնում է նոր հանցագործություն: Այո՛, պե՛տք է պատժվեն, պե՛տք է ամբողջ աշխարհը դատապարտի: Ու մենք պետք է ազգովի, միասնական շարունակենք մեր պայքարը, առանց վարանելու, որպեսզի հասնենք արդարության հաղթանակի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ