ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16
ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 26-ին 13:00-ին Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին կմասնակցեն կաշվե ձեռնոցի 100-ից ավելի ներկայացուցիչներ: Երիտասարդների Հայաստանի առաջնությունում 10 քաշային կարգերում կխաղարկվի մեդալների 10 հավաքածու: Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի առաջիկա միջազգային մրցաշարերին և նոյեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
