Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ, ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸª ՊԱՐՏՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ, ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸª ՊԱՐՏՎՈՒՄ


Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության մեկնարկային տուրերի անհաջողությունից հետո էլ, Հայաստանի հավաքականը ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ:
Առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Կուբայի ընտրանին էր, եւ մեր շախմատիստները հաջողացրին իրենցից անհամեմատ վատ վարկանիշ ունեցող, բայց այս մրցաշարում փայլող կուբացիներին պարտվել 1,5-2,5 հաշվով: Չորրորդ տուրում եւս մխիթարական ոչինչ չեղավ. այս անգամ մեր հավաքականը պարտվեց Չինաստանին, այն էլª ջախջախիչ 0,5-3,5 հաշվով: Միայն Լեւոն Արոնյանն էր, որ արագ ոչ-ոքիի համաձայնեց Դինգ Լիրենի հետ:
Այսպիսով, Հայաստանի ընտրանին առաջին չորս տուրերում 8 հնարավորից վաստակել է 2 թիմային միավոր: Առաջատարը Կուբան է, որը վաստակել է 7 միավոր: Չինաստանը երկրորդն էª 6 միավորով:
Մի խոսքովª Հայաստանի հավաքականի ցուցադրած արդյունքները, մեղմ ասած, չեն տպավորում: Իսկ դա տարօրինակ է նաեւ նրանով, որ մեր հավաքականի անդամները պետք է, որ մարզավիճակի խնդիրներ չունենային, իսկ այս առաջնությանը նախորդած մրցաշարերում բավականին լավ խաղ էին ցուցադրում:
Բարեբախտաբար, Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքական երրորդ տուրում "կոտրեցին" նախնական անհաջողությունների շղթանª Եգիպտոսի թիմի նկատմամբ առավելության հասնելով 4-0 հաշվով: Չորրորդ տուրում եւս մեր մարզուհիները կարողացան հաղթել: Այս անգամª 2,5-1,5 հաշվով լեհերին, եւ մեր թիմը 5 միավորով տեղավորվեց երրորդ հորիզոնականումª առաջատար Վրաստանին զիջելով 2 միավորով եւ երկրորդ տեղը զբաղեցնող Ռուսաստանինª 1-ով: Երեկ էլ մեր մարզուհիները 2-2 հաշվով խաղացին Ղազախստանի հավաքականի հետ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ


ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ ¥ՉՈՐՐՈՐԴ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ

Տեղ     Երկիր         Մ       ԹՄ

1.      Կուբա           7       10
2.      Ուկրաինա     6       10,5
3.      Չինաստան    6       10
4.      Իսրայել         5       9,5
5.      Հնդկաստան   5       8
6.      Հունգարիա    4       8
7.      Ռուսաստան   2       7
8.      ԱՄՆ              2       7
9.     Հայաստան      2       6
10.    Եգիպտոս       1       4

Հաղթանակի համար թիմը ստանում է երկու միավոր, ոչ-ոքիի դեպքում` 1:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ