ԳԵՆԵՐԱԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
Արխիվ 12-16ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը` ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանի գլխավորությամբ վաղըª ապրիլի 25-ին կմեկնի Մոսկվա` Կարմիր հրապարակում մայիսի 9-ին կայանալիք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսին նախապատրաստվելու եւ մասնակցելու նպատակով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերոնշյալի հետ կապված, ինչպես նաեւ նույն օրըª մայիսի 9-ին Հայաստանում տեղի ունենալիք միջոցառումների վերաբերյալ մանրամասներ, պարոն Հովհաննիսյանը խոստացավ մեզ ներկայացնել առաջիկա օրերին, երբ վերջնականապես պատրաստ կլինի միջոցառումների ծրագիրը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
