Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆ ՈՒ ԳԱԼԻՊՈԼԻՆ ՎՐԱՍՏԱՆԸ "ԿԻՍԵՑ"

Արխիվ 12-16

ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆ ՈՒ ԳԱԼԻՊՈԼԻՆ ՎՐԱՍՏԱՆԸ "ԿԻՍԵՑ"

Ցեղասպանության 100-ամյակն ու թուրքական Գալիպոլին "կիսեց" նաեւ Վրաստանը: Վրացական մի խումբ մեկնել է Թուրքիա, իսկ ահա Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստանի հետ բարեկամության խումբը ղեկավարող Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում կան նաեւ հայտնի վրացահայ մտավորականներ:
Իսկ թե բուն Վրաստանում Ցեղասպանությանը նվիրված ինչ միջոցառումներ են սպասվում, այս մասին Վրաստանում Հայաստանի դեսպանատնից մեզ հայտնեցին հետեւյալը.
- Վրաստանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները մեկնարկել են դեռեւս մարտ ամսից եւ շարունակվելու են մինչեւ ապրիլի 24-ը: Ապրիլի 23-ի երեկոյան Թբիլիսիի եկեղեցու բակում ցուցադրվեց Մայր աթոռում անցկացվող սրբադասման արարողության ուղիղ հեռարձակումը, որից հետո` 19:15-ին Վիրահայոց թեմի եկեղեցու եւ քույր եկեղեցիների զանգերը հնչեցին հարյուր անգամ: Իսկ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Վրաստանում բնակվող հայ ընտանիքների լուսամուտներին եւ պատշգամբներին մոմեր վառվեցին` ի հիշատակ 1915 թվականի ցեղասպանության անմեղ նահատակների: Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները Վրաստանում կավարտվեն ապրիլի 24-ին ժամը 11:30-ին, երբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կմատուցվի Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի պատարագ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ