"ՈՒՂՂԱԿԻ, ՈՄԱՆՑ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱԴՐԵՆԱԼԻՆ Է ՏԱԼԻՍ"
Արխիվ 12-16Սամվել Բալասանյան-Վարդան Ղուկասյան հակամարտությունը, որը երբեմն դրսեւորվում է Գյումրու երթուղային գծերի լիցենզիաների համար պայքարով, պարբերաբար գլուխ է բարձրացնում: Այս անգամ, "Գյումրուն ամուր հիմք" ընկերությանը պատկանող 24 համարի երթուղայինի հետ կապված տարաձայնությունը կարծես դատական փուլ է մտնում: Իսկ վերոնշյալ երթուղին, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Թե ինչն է պատճառը, որ նախկին եւ ներկա քաղաքապետներն այդպես էլ լեզու չեն գտնում, փորձեցինք պարզել Գյումրիի նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում չցանկացավ խոսել. վերոնշյալ թեմայի շուրջ միայն հետեւյալն ասաց.
- Նախ` ես կապ չունեմ էդ երթուղայինի հետ, հետո էլ` գնացեք էդ հարցերը տվեք նրան, ով շահագրգռված է իմ անունն անընդհատ շահարկել: Ուղղակի ոմանց իմ անունը ադրենալին է տալիս:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
