Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ՄԻՋՈՒԿԱՅԻՆ" ԿՐՔԵՐ

Արխիվ 12-16

"ՄԻՋՈՒԿԱՅԻՆ" ԿՐՔԵՐ


Դեռ անցած տարվա կեսերից սկսած` Հայկական ատոմակայանի ղեկավար աշխատակիցներից տարբեր պատրվակներով աշխատանքից ազատելու բավականին հետաքրքիր գործընթաց սկսվեց: Այն իր ավարտին հասավ դեկտեմբերի սկզբներին, երբ նաեւ ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը, "սեփական դիմումի համաձայն", լքեց իր աթոռը: Եվ զուգահեռաբար, երբ կալանքի տակ առնվեց կայանի "ամենայուղոտ" աթոռներից մեկը զբաղեցնող մատակարարումների գծով փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը` նույն ինքըª Բրլիանտ Ռուբիկը, հայտնի դարձավ պատճառը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀԱԷԿ-ում հայտնաբերված մեծածավալ չարաշահումների փաստը:
Թե ինչ ընթացքի մեջ է այդ գործի քննությունը, կարծես դարձել է յոթ փակի տակ պահվող գաղտնիք: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դրանից հետո էլ, ՀԱԷԿ-ում ստեղծված այդ "տարօրինակ" իրավիճակն իր ավարտը չի ստացել: Սկսենք այն փաստից, որ թեեւ այն ժամանակ գործնականում պաշտոնանկ արվեց կայանի ողջ ղեկավար կազմը, սակայն մեկըª գլխավոր ինժեներ Մովսես Վարդանյանը, ոչ միայն մնաց, այլ, որպես պաշտոնակատար, ստանձնեց գլխավոր տնօրենի պարտականությունները: Միգուցե, պետք էր ղեկավարներից գոնե մեկին պահել, բայց մեկ է, տարօրինակ է, որ ՀԱԷԿ-ի կարգի կառույցը ամիսներ շարունակ ղեկավարվում է ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Սակայն խնդիրն այն է, որ կայանի աշխատակիցների շրջանակներում այն համառ խոսակցություններն են պտտվում, որ եթե անգամ ողջ կայանի ղեկավարությունն այս կամ այն կերպ թաթախված լիներ այդ թալանի մեջ, այդ ամենը կարո՞ղ էր առանցքային պաշտոնյաներից մեկըª գլխավոր ինժեները չտեսնել: Իսկ եթե տարիներ շարունակ տեսել է եւ չտեսնելու տվել, դա նրան էլ պետք է հասցներ գոնե պաշտոնանկության: Թեեւ կայանի հին աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ակնարկեց. "Դեռ պետք է գլուխ հանել, թե այս գործը որտեղից բացվեց: Ավելին. ինչու է միայն Ռուբիկ Մովսիսյանը մեղադրվում, եթե առանց տնօրենի ստորագրությունների, նա լավագույն դեպքում միայն մանր-մունր բաներ կկարողանար "տուն տանել": Իսկ տնօրենը կարո՞ղ էր ԱԱԾ-ի ուշադրությանն արժանանալու համապատասխանող չարաշահումներ անել` առանց նախարարի կողմից նկատվելու...":
Այսինքնª շատերը պետք է գոնե մեղադրյալի կարգավիճակում լինեին, բայց պաշտոնապես ձայն ու ծպտուն չկա: Սակայն միայն դա չէ կայանի աշխատակիցների հիմնական դժգոհությունը: Նրանք պնդում են, որ այս օրերին աշխատանքից հեռացվել են նաեւ միջին օղակների ղեկավարներ, այսինքն հենց այն մասնագետները, որոնք ունեն տասնամյակների փորձ, եւ որոնց վրա է ողջ աշխատանքը: Եվ դրա հետ էլ, որ ՀԱԷԿ-ում յուղոտ պաշտոններ են ստանում նրանք, ովքեր մինչ այս համակարգի հետ որեւէ կապ չեն ունեցել: Այդ թվում, որ փոխտնօրենների մեջ կա ներկայիս նախարարիª Երվանդ Զախարյանի հետ դեռ կադաստրում աշխատած կադր, կամ էլ, որ ժամանակին մասնակցություն է ունեցել ՀԱԷԿ-ի հայտարարած հենց այն մրցույթներից մեկին, որն ԱԱԾ-ի վարած քր.գործի շրջանակներում ուսումնասիրվում է:
Այս օրերին, հասկանալի է, այս եւ կայանի աշխատակիցների կողմից հնչեցվող մի շարք շատ ավելի լուրջ մեղադրանքների մասին պարզաբանումներ ստանալ չհաջողվեց, բայց կստանանք: Իսկ այս պահին միայն փաստենք, որ եթե անգամ նման խոսակցությունները հիմքեր չունենան, մեկ է, այդ բոլոր դժգոհությունները վկայում են, որ Ատոմակայանում մթնոլորտը, մեղմ ասած, այնքան էլ առողջ չէ: Իսկ դա արդեն իսկ մտահոգիչ է նրանով, որ խոսքը, ի վերջո, ոչ թե մի սովորական հացի կրպակի, այլª միջուկային օբյեկտի մասին է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ