Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԱՖՐԻԿՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԳԱԼԻՊԻԼՈԼԻԻ ՃԱԿԱՏԱՐԱՄԱՐՏԻ 100- ԱՄՅԱԿԸ ՔՆԱԾ ԵՆ ՆՇԵ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԱՖՐԻԿՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԳԱԼԻՊԻԼՈԼԻԻ ՃԱԿԱՏԱՐԱՄԱՐՏԻ 100-

ԱՄՅԱԿԸ ՔՆԱԾ ԵՆ ՆՇԵԼ»

 

Ապրիլի 24-ին  Թուրքիան տոնում էր Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը`փորձելով ստվերում թողնել Հայոց ցեղասպանության 100-ամյակը: «Իրավունքի» հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը  Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունը  համարեց ձախողված ու զավեշտի վերածված միջոցառում. «Թուրքիան մինչ ապրիլի 24-ը  հայտարարում էր, որ Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությանը մասնակցելու է 21 երկիր, սակայն  իրականում  ներկա են եղել 15 երկրների ներկայացուցիչներ, որոնց  մեջ կային նաեւ նախկին նախագահները:  Լուրջ դեմքեր  չկային այդ տոնակատարությանը` բացի Բրիտանիայի արքայազնից եւ եւս մեկ-երկու եվրոպական պետությունների ներկայացուցիչներից»:

Թուրքագետը Գալիպիոլիի միջոցառումները դիտել է ուղիղ եթերով եւ զավեշտալի կադրեր նկատել. «Բավական միապաղաղ, անհետաքրքրիր միջոցառում էր: Աֆրիկյան  երկրների մի քանի նախագահներ անգամ քնած էին:  Լուսանկարներն առայժմ չեմ կարողանում գտնել: Որեւէ լուրջ ներկայացում տեղի չունեցավ»:

Անդրանիկ Իսպիրյանը դժվարացավ ասել` Սլովենիայի նախագահն ու Ռումինիայի  վարչապետն ներկա եղե՞լ են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը, թե՞ ոչ: «Թուրքական մամուլում այդպես էլ հստակ ոչինչ չասվեց այդ մասին, բայց ընթացքում, կարծում եմ, հրապարակումներ կլինեն»,- եզրափակեց թուրքագետը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ