ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԹԵՈԴՈՐ ՌՈՒԶՎԵԼՏ
1918թ. մայիսի 11, Կլեվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակից
– Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, եւ Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է... ձախողում, որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ` նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են:
ՀԵՐԲԵՐՏ ՀՈՒՎԵՐ
Հուշերից, 1952թ.
– Արարատ սարի եւ Նոյի կապը, օրինապահ քրիստոնյաների, որոնց պարբերաբար կոտորել են մահմեդական թուրքերը, եւ մոտ հիսուն տարի կիրակնօրյա դպրոցների կազմավորումը` նրանց տառապանքները թեթեւացնելու համար, բոլորն ամփոփվում են, որ դրոշմեն Հայաստան անունը հայ մտքի դիմաց:
ՋԻՄԻ ՔԱՐԹԵՐ
1978թ. մայիսի 16-ին, Սպիտակ տան հանդիսությանը
– Ընդհանուր առմամբ, աշխարհին հայտնի չէ, որ 1916 թվին նախորդող տարիներին եղել է համաձայնեցված փորձ` բնաջնջել ամբողջ հայ ժողովրդին, հավանաբար ամենամեծ ողբերգություններից մեկը, որ երբեւէ պատահել է որեւէ ազգի հետ: Եվ չեն էլ եղել որեւէ նյուրնբերգյան դատավարություններ:
ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆ
1981թ. ապրիլի 22-ի հռչակագրից
– Հոլոքոստի դասերը, որին նախորդել է հայերի ցեղասպանությունը, եւ որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն:
ՋՈՐՋ ԲՈՒՇ ավագ
1990թ. ապրիլի 20, ելույթ Օրլանդոյում, Ֆլորիդա
– Մենք միանում ենք ամբողջ աշխարհի հայերին, քանի որ հիշում ենք Օսմանյան կայսրության ղեկավարների ձեռքերով 1915-1923 թթ. կատարված սարսափելի ջարդերը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
