ԹՈՒՐՔԻԱՅԻ "ՔՅԱՐԸ" ՄԻԱՅՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹՈՒՔՈՒՄՈՒՐՆ ԷՐ
Արխիվ 12-16Այս օրերին թեժ քննարկումների թեմա է դարձել, թե, վերջապես, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ու դրան հակակշիռ դարձած թուրքական Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումների քաղաքական գործընթացներում Հայաստա՞նը, թե Թուրքիան հայտնվեց շահավետ դիրքերում: Դրա հիմնական ինդիկատորը, անշուշտ, այս օրերին Հայաստան եւ Թուրքիա մեկնող պատվիրակությունների ցանկերն էին, այդ միջոցառումների առաջացրած միջազգային ռեզոնանսները եւ այլն:
Միջազգային ռեզոնանսի առումով, անշուշտ այս շաբաթների Անկարայի հիստերիաները, ետ կանչված դեսպանները վկայում են, թե իրավիճակն ում օգտին էր: Ինչ վերաբերում է պատվիրակություններին, ապա նման համեմատության հետ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջ է տանում այն թեզը, թե Հայաստանը չի էլ մտածում "ապրիլի 24-ի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններով մրցել Թուրքիայի հետª ո՛չ երկրների ղեկավարների, ո՛չ պատվիրակությունների քանակով, որոնք մասնակցելու են այս միջոցառումներին": Մինչդեռ փաստն այն է, որ Անկարան Գալիպոլիի միջոցառումներն անցկացնելով հենց ապրիլի 24-ին, նման մրցակցություն փորձեց սկսել, եւ... "հաղթանակ" տարավ. Թուրքիա են մեկնել 21 պետությունների առաջնորդներ: Սակայն այդ "թվաբանական հաղթանակը" բավականին խղճուկ տեսք է ստանում, երբ տեղափոխվում ենք որակի հարթություն: Գլխաքանակ ապահովելու համար Անկարան, բացի թուրքական աշխարհի ¥եւ դրան շատ մոտ կանգնած¤ այլ ղեկավարներից ¥Ադրբեջան, Հյուսիսային Կիպրոս, Թուրքմենստան, Ալբանիա, Բոսնիա, Կոսովո...¤` գնացել-հասել էր մինչեւ Աֆրիկայի եւ իսլամիստական տիրույթների խորքերըª Չադ, Հարավային Սուդան, տասը մասի բաժանված Իրաք, Մալի, Նիգեր, Սենեգալ ու մինչեւ իսկ ծովահենության համաշխարհային որջ` Սոմալի. երկրներ, որոնք ո՛չ իրենց հեղինակությամբ, ո՛չ իրենց կշռով եւ ո՛չ էլ համաշխարհային գործընթացներում ունեցած դերակատարությամբ որեւէ մեկին չեն էլ հետաքրքրում: Անկարայի ամենալուրջ "ձեռքբերումը" Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզն էր: Սակայն "հավերժական արքայազնի" կարգավիճակ ունեցող Չարլզին միայն մեծ վերապահումով կարելի է "մեծ ձեռքբերում" համարել: Եվ դրա դիմացª միայն այն փաստը, որ Հայաստանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամ-պետության նախագահ ¥եթե հաշվի չառնենք, որ Հայաստան ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի գլխավորած նախագահական պատվիրակություն գործուղելով, Օբաման զերծ մնաց համարժեք պատվիրակություն Թուրքիա ուղարկելուց¤, եվրամիութենական մի քանի ազդեցիկ ղեկավարներ, բազում ամենահեղինակավոր կրոնական եւ այլ միջազգային կառույցների ազդեցիկ ներկայացուցիչներ, արդեն իսկ հուշում են, թե իրականում ինչ արժեք ունի Թուրքիայի այդ թվաբանական հաղթանակը ¥նույնիսկ եթե մի կողմ թողնենք այն համաշխարհային թուքումուրը, որ Անկարան ստիպված էր այս օրերին "վայելել"¤:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
