Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՐԹԱԿ Է,ՈՐ ԹՈՒՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԵՐԵՍՎԻ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ» (տեսանյութ)

Արխիվ 12-16

«ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՐԹԱԿ Է,ՈՐ ԹՈՒՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԵՐԵՍՎԻ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ» (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության վերակառուցված թանգարան-ինստիտուտը` բոլորովին նոր ու բացառիկ ցուցադրությամբ, վերազինված նոր փաստերով ու տեխնիկական հնարավորություններով օրերս բացեց իր դռները:
2011 թվականից մեկնարկեցին Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության մշակման եւ դիզայներական նախագծի իրականացման աշխատանքները: Թանգարանի ցուցադրական տարածքը ընդարձակվել է երկուսուկես անգամ` կազմելով 2400 քառակուսի մետր. Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա: Դրանք երեք լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն, կազմվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական անձնակազմի մանրակրկիտ ու համալիր աշխատանքի շնորհիվ: Աշխատանքներին խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ձեւավորված թանգարանային փորձագիտական խումբը: Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութերը: Դրանց մի մասը ներկայացված է տպագիր, ինչպես նաեւ մուլտիմեդիայի` պրոյեկտորների եւ հպումով աշխատող էկրանների տեսքով: Ներկայացված են նաեւ բնօրինակ եւ եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր եւ այլն:
Հ. Դեմոյանը տեղեկացրեց, որ շատ ծանր աշխատանք է, երբ թանգարանը ստեղծում է հավաքածու եւ միաժամանակ դա կիրառվում է սպասվելիք ցուցադրության մեջ. «Բայց կարող եմ ասել, որ բախտավոր ենք, քանի որ այն, ինչ ցանկացանք, կարողացանք ձեռք բերել` աջակցության կամ նվիրատվության միջոցով: Այսօր հավաքածուն անցնում է 90 հազարից, սա աշխարհում ամենամեծ հավաքածուն է` Հայոց ցեղասպանության թեմայով: Թանգարանը իր գերհագեցած պատկերներով եւ տեքստային նյութով  ներկայանալու է ոչ թե որպես հայերի, հայ ժողովրդի հիշողությամբ պատմությունը ներկայացնող ցուցադրություն, այլ սա հավասարապես Թուրքիայի եւ թուրք ժողովրդի պատմությունն է: Ուստի, թանգարանը նաեւ հարթակ է, որ թուրք երիտասարդությունը գա, առերեսվի սեփական պատմության այն դրվագների հետ, որը մերժում, պարտակում կամ արգելում են այն իշխանությունները, որոնք մերժում են թուրք երիտասարդությանը շփվել հայերի հետ` համացանցի միջոցով»:

Վերազինված թանգարանում կային այնքան հուզառատ նյութեր` նկարներ, տեսանյութեր ու մասունքներ, որ թանգարանի նոր մասնաշենք մուտք գործելուց առաջ տնօրենը զգուշացրեց. «Եթե կան մարդիկ ովքեր զգում են, որ չեն կարողանա դա դիտել, կարող են շրջանցել ներքեւի հարկը, քանի որ շատ հուզական է տացվել»: Իսկ այնտեղ կային, օրինակ, հայ բժշկի նամակն իր զավակին, որը գրել էր կախաղանից մեկ օր առաջ...


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Առավել մանրամասն` տեսանյութում.

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ