Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ինչքան էլ ԷՐԴՈՂԱՆԸ, կներեք արտահայտության համար, պատռում է իր հետույքը, իր ակնկալած արդյունքին չի հասնում: Զարմանալիորեն, Ստրասբուրգում որոշ թուրք պատվիրակներ ԵԽԽՎ մեր պատվիրակության կանանցից ընդունել են անմոռուկներ: Սակայն մեծագույն տհաճ անակնկալը Էրդողանին մատուցել են Թուրքիայի այն քաղաքացիները, ովքեր ակտիվորեն օգտվում են համացանցից: Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի անցկացրած ուսումնասիրության. "Թուրքական Թվիթերում հենց հիմա ամենատարածված հեշթեգը #ErmenilerdenOEzuerDiliyorum, ինչը կշանակէ` Ես ներողություն եմ խնդրում հայերից": Դե ինչ, վատ չէ, վատ չէ, սակայն թուրքերը թող հույս չունենան, որ նույնիսկ պետական մակարդակով ասված ներողությունով կարող են պրծնել:
Մենք ենք, Ավստրիան եւ Ամերիկան,- այդ խոսքին ճշտորեն համապատասխան` ԱՎՍՏՐԻԱՅԻ խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին հայտարարության ընդունումից հետո, որտեղ ապրիլի 22-ին գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց եւ դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ու դա զարմանալիորեն առիթ դարձավ թուրքական հերթական հիսթերիայի` Ավստրիայում Թուրքիայի դեսպան  Հասան Գեգյուշը կանչվել է Անկարա: Զարմանալի խալխ են այդ թուրքերը` ղզիկ ու հիսթերիկ, չեն կարողանում արժանապատվորեն ընդունել սեփական ձախողումները: Բայց, ախր, որտեղից արժանապատվություն մի քոչվոր ցեղին, որը "հազար տարում մարդակերից դարձավ մարդասպան, եւ երկար է մինչեւ մարդ նրա ճամփան":
Իսկ 100-ամյակի կապակցությամբ լրիվ "գժական" իրեն դրսեւորեց Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ ԷՐԻԿ ՇՈՒԼՑԸ: "Մենք մտադիր ենք օգտվել տարելիցի առիթից, որպեսզի ուշադրություն դարձնենք 1915 թվականի ահավոր իրադարձությունների վրա, եւ կոչ անել ամբողջությամբ, ազնվորեն եւ արդարությամբ ճանաչել փաստերը, ինչը, մեր կարծիքով, համապատասխանում է բոլոր կողմերի շահերին",- ասել է Շուլցը` ճշտելով, որ նկատի ունի Թուրքիան, Հայաստանը եւ ԱՄՆ-ը:
Իսկ մեր երկրում զարմանալիորեն տգեղ իրենց պահեցին ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Դե, վաղուց սովոր ենք, որ ապրիլի 24-ի նախօրեին ԼՏՊ-ի առողջական վիճակը վատանում է, սակայն տարօրինակ է Ռոբերտ Սեդրակիչի կողմից նրա օրինակին հետեւելը: Ինչպես հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ռոբերտ Քոչայանը ապրիլի 24-ին չի կարողանա մասնակցել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին, քանի որ օրերս երկրորդ նախագահին վիրահատել են: Զարմանալի է, մի՞թե անհասկանալի հոգեվիճակից ելնելով` պարտադիր էր պլանային վիրահատությունը նշանակել հենց այն պահին, որը հնարավորություն է ստեղծում չգալ Ծիծեռնակաբերդ: Ախր, գրողը տանի, ապրիլի 24-ին ՀՀ բոլոր նախագահների պարտավորությունն է այդտեղ լինել:
Իսկ ահա GOOGLE որոնողական համակարգը այսօր Հայաստանում ունի այսպիսի տեսք, իսկ մնացյալ աշխարհում, այդ թվում Թուրքիայում, պարզապես առանց նկարի է: Զարմանալիորեն GOOGLE-ից ստացանք այն, ինչը չէին կարողանում ստանալ հրեաները իրենց Հոլոքոստի օրվա համար:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ