⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՍԿԱՆԴԱԼ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՍԿԱՆԴԱԼ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Ապրիլի 23-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը: Բուլղարիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր ՎՈԼԵՆ ՍԻԴԵՐՈՎԸ հենց ֆորումի ժամանակ բորբոքված նշեց, որ իր ներկայացրած «Ատակա» կուսակցությունն արդեն տասը տարի է պայքարում է Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման համար, սակայն ամեն անգամ պատի է դեմ առնում.

«Մենք ութ անգամ դիմել ենք Բուլղարիայի խորհրդարանին, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Վաղը բուլղարական խորհրդարանում կրկին պետք է դիտարկեին մեր առաջարկը` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ»: Սակայն, պարզվեց, որ պարոն Սիդերովի կուսակցության ջանքերը զուր էին, քանի որ հենց ֆորումի ընթացքում նա ստացել էր չարաբաստիկ հեռախոսազանգ. «Բուլղարական խորհրդարանը արգելում է այդ քայլը»: Անդրադառնալով իր երկրի խորհրդարանի մերժողական քաղաքականությանը` Վ. Սիդերովը հավելեց. «Ես հպարտ եմ ոչ թե իմ երկրի խորհրդարանով, այլ իմ համառությամբ եւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար անելու եմ ամեն ինչ: Բուլղարիայում ահռելի ճնշում կա Թուրքիայի դեսպանատան կողմից, եւ ես դա որակում եմ որպես Բուլղարիայի ներքին գործերի մեջ կոպիտ ներխուժում, որովհետեւ այն ջնջում է հենց մեր պատմությունը: Չէ որ Հայոց ցեղասպանության մասին կա անգամ մեր դասական գրականություն մեջ, եւ այն դարձել է ցավի խոնարհման խորհրդանիշ: Ես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կարեւոր եմ համարում նաեւ նրանով, որ այլեւս չկրկնվեն արյունալի էջեր համաշխարհային պատմության մեջ»:
Ի դեպ, Բուլղարիայի նման վարքագիծը այս օրերին մեծ սկանդալի առիթ է դարձել երկրի ընդդիմադիր ուժերի կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ