"ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹՇՆԱՄԻՆ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է"
Արխիվ 12-16Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը "Իսլամական պետությունը" անվանել է Ռուսաստանի գլխավոր թշնամի, իսկ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը` միակ սպառնալիք: Հաղորդում է "BBC" գործակալությունը:
Ռուսական երեք ռադիոկայաններին տված հարցազրույցում նա կողմ է հայտնել Ուկրաինայի միասնականության պահպանմանը, որի պետականությունը, նրա կարծիքով, մնում է փխրուն: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռազմական դաշինքը Ռուսաստանի եւ Իրանի միջեւ իրատեսական չէ, եւ պետք չէ, իսկ C-300-ի մատակարարումը Իրան` կկանգնեցնի նրանց, ովքեր ռազմական հարված են ծրագրել նրա դեմ: Ըստ Լավրովի` ՌԴ-ն մեծ հույսեր էր կապում Օբամայի հետ, սակայն պատրաստ է աշխատել Հիլարի Քլինթոնի հետ, եթե նա դառնա Միացյալ Նահանգների նախագահ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
