⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

"ԹՈՒՐՔԻԱ ԳՆԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՄՈԹԻ ՊԱՏԻ ՎՐԱ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ"

Արխիվ 12-16

"ԹՈՒՐՔԻԱ ԳՆԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ
ԱՆՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՄՈԹԻ ՊԱՏԻ ՎՐԱ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ"


Ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ Հարութ Սասունյանից "Իրավունքը" պարզեց` Հայաստանը ապրիլի 24-ից հետո Հայոց ցեղասպանության խնդրում  ի՞նչ քայլեր պետք է  իրականացնի: "Մենք երկար տարիներ վատնել ենք` Հայոց ցեղասպանության համար ճանաչում պահանջելով",- ասաց  ամերիկահայ գրողը:
Ըստ նրա` պետք չէր սպասել ապրիլի 25-ին, որպեսզի այդ օրվանից սկսած պայքարենք մեր իրավունքների վերականգնման համար` միջազգային դատարանում: "Դա պետք է արվեր  30-40 տարի առաջ, մենք շատ ենք ուշացել: Միակ արդյունավետ աշխատանքը  սա է",- կարծում է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած երկրների ցանկին, ըստ Հարութ Սասունյանի, այդ երկրների նախագահների անունները պետք  է արձանագրել ամոթի պատի վրա:
"էդ մարդկանց պետք է համարենք մեր ժողովրդի թշնամիները, որոնք զոհի կողքին կանգնելու փոխարեն` ցեղասպան թուրքի կողքին են կանգնում",- ասաց պրն Սասունյանը

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ