ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ 170 ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐ
Արխիվ 12-16ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ 170 ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐ
Ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ.
– Քիչ առաջ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում հրապարկվեց եւ այժմ արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայտարարությունը, որին միացել են աննախադեպ քանակով ԵԽԽՎ պատվիրակներ (170-ից ավել), ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները, բազմաթիվ խորհրդարանականներ` ԵԽ գրեթե բոլոր անդամ պետություններից, անգամ` Թուրքիայից: Հայտարարությունը շրջանառվելու է շուրջ երեք ամիս, ինչը նշանակում է` այն բաց է լինելու այն անձանց համար, ովքեր ցանկություն կհայտնեն դրան միանալ, իսկ այդպիսի անձանց քանակը քիչ չէ` արդեն իսկ այս պահի դրությամբ: ԵԽԽՎ կանոնակարգային պահանջների պահպանմամբ` այդ անձինք կմիանան հայտարարության տեքստին: Հայտարարության մեջ խոսվում է ցեղասպանությունների դատապարտման եւ ճանաչման անհրաժեշտության մասին ընդհանրապես եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին մասնավորապես:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
