ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍՐԲԱԳՐՈ՞ՒՄ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՆՑՅԱԼԸ
Արխիվ 12-16Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչ Ալբերտ Վայլերն այսօր "Ընդդեմ ցեղասպանության հանցագործության" գլոբալ ֆորումում հայտարարեց, որ 1,5 միլիոն հայերի կոտորածը ցեղասպանություն էր, եւ ոչ ոք չի մոռանա այս ոճրագործությունը:
Բունդեսթագի անդամը զուհագեռներ անցկացրեց Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ` ասելով, որ Գերմանիան ուժ գտավ իր մեջ վերաիմաստավորելու իր անցյալը եւ դրան քննադատաբար նայելու (նկատի ունի հրեաների ցեղասպանությունը` ֆաշիստական Գերմանիայի կողմից-խմբ.):
Ալբերտ Վայլերը կոչ արեց քաջալերել թուրք այն մտավորականներին, որոնք խոսում են Հայոց ցեղասպանության մասին: Բունդեսթագի ներկայացուցիչը, սակայն, այդպես էլ չխոսեց Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի մեղավորության մասին: Դրա փոխարեն` պրն Վայլերը կոչ արեց հայերին բաց լինել հաշտության ու ներման համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
