⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀԻՇԻ՛Ր, ՊԱՀԱՆՋԻ՛Ր, ՊԱՏԺԻ՛Ր. ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԵՎ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ

Արխիվ 12-16

ՀԻՇԻ՛Ր, ՊԱՀԱՆՋԻ՛Ր, ՊԱՏԺԻ՛Ր. ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԵՎ ԻՆՉ ՊԵՏՔ Է  ԱՆԵՆՔ


Եվ այսպես, այսօր լրացավ ուղիղ 100 տարի, ինչ սկսվել էր Հայոց ցեղասպանությունը: 100 տարին նաեւ առիթ է` հետադարձ հայացք նետել անցած ճանապարհին, գնահատել սեփական ներուժը եւ շարժվել առաջ: Ու առաջինը, ինչ աչքի է ընկնում 100-ամյակի կապակցությամբ` Երեւան-Անկարա մրցավազքում մենք ակնհայտորեն առջեւում ենք: Էրդողանը ամբողջ աշխարհին դրեց երկընտրանքի առջեւ` ապրիլի 24-ին գալ կա՛մ Երեւան, կա՛մ Անկարա, ու այժմ, կարելի է ասել, որ նա սեփական իսկ պարտադրած երկընտրանքի զոհը դարձավ:

Գումարած դրան, թեեւ Էրդողանը հռչակել էր "զրո պրոբլեմ հարեւանների հետ" սկզբունքը, բայց փաստացի հայտնվել է մի իրավիճակում, երբ ունի զրո հարեւան, ում հետ պրոբլեմ չունի:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՅԱՆ ԳԱՄԲԻԹԸ


Եվ այսպես, ինչ ունենք` բացի բազում պատվիրակություններից, մեր երկրում են երկու գերտերությունների առաջնորդներ` Պուտին եւ Օլանդ: Թուրքերը ստիպված եղան բավարարվել մեկ գերտերությունով` Մեծ Բրիտանիայով ու, խոշոր հաշվով, այդտեղ աշխատեց "նմանը զնմանին գտանէ" սկզբունքը: Չէ՞ որ Մեծ Բրիտանիան ոչ պակաս ցեղասպանածին է, քան Թուրքիան, պարզապես իր ցեղասպանությունները իրականացրել եւ իրականացնում է սպիտակ ձեռնոցներով:
Անշուշտ, Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության փայլուն արդյունք էր Հռոմի պապի մոտեցումը, ինչը նշանակում է աշխարհի ուժային եւս մեկ կենտրոն քաշել մեր կողմը: Այժմ էլ այնպիսի կարեւոր գերտերություն, ինչպիսին Գերմանիան է, կամուկացի մեջ է` ճանաչել, թե չճանաչել: Ճանաչման դեպքում դա լինելու է աշխարհաքաղաքական աղետ Թուրքիայի համար, սակայն անգամ չճանաչման դեպքում Գերմանիայում դրական շեշտադրումներով հարցի քննարկումը նույնպես փոխում է իրավիճակը` ի վնաս մեր դարավոր թշնամու:
Իսկ ՀՀ նախագահը նաեւ հանդես եկավ ծրագրային ասուլիսով, ուր պատասխանել է Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի եւ Russia Today-ի թղթակիցների հարցերին եւ շարադրել իր պաշտոնական դիրքորոշումը: Նախ նա շեշտեց. "100-ամյա տարելիցը որեւէ կերպ չի նշանակում ճանապարհի ավարտ, որը մենք ուղղակի պարտավոր ենք անցնել: Սա մի կետ, մի հանգրվան է, իհարկե, նշանակալից հանգրվան, որ մենք ուզում ենք նշել: Ուզում եմ հաշվի առնեք, որ մենք Ցեղասպանության մասին լիաթոք, բարձրաձայն կարողացել ենք խոսել միայն Հայաստանի անկախացումից հետո: Այսինքն` ընդամենը 24, 25 տարի է, որ այս մասին ազատ խոսում ենք, եւ, կարծում եմ, որ այս ընթացում բավական առաջընթաց է եղել գոնե միջազգային ճանաչման առումով: Այդ ճանապարհը մենք շարունակելու ենք: Մենք իրավունք չունենք չշարունակելու, որովհետեւ մեզ համար Ցեղասպանության ճանաչումը կամ Ցեղասպանություն բառն օգտագործելն ինքնանպատակ չէ": Այսինքն` աշխարհին պարզ ասվեց, որ թող բոլորը մոռանան Հայաստանին Հայ դատից հետ պահելու մտադրությունների մասին: Հստակ գնահատական տրվեց եւ Անկարայի քայլին` նույն օրը միջոցառումներ անցկացնելը. "Եվ եթե Առաջին աշխարհամարտի ընթացքում թուրքերն այդ ճակատամարտը համարում են իրենց համար շատ կարեւոր, շատ նորմալ է, որ նշում են: Աննորմալ է, երբ նրանք խախտում են իրադարձությունների ժամանակագրությունը եւ փորձում են, հարմարեցնելով մեկ այլ տարեթվի, ուշադրություն շեղել: Սա է ամբողջ նպատակը":
Սերժ Սարգսյանը նաեւ պարզորոշ արտահայտվեց հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին. "Նախ պետք է ասեմ, որ առանց Թուրքիայի սահմանները բացելու մենք աշխատում ենք Հայաստանում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա, եւ ունենք որոշակի ձեռքբերումներ: Ասածս այն է, որ Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը մեզ համար կենսական խնդիր չէ, բայց, անշուշտ, այս սահմանների բացումը կաշխուժացներ մեր տնտեսությունը, եւ դա մեզ համար օգտակար կլիներ": Այսինքն` ի տարբերություն ԼՏՊ-ի, Սերժ Սարգսյանի հույսը ամենեւին էլ թուրքական սահմանի վրա չէ: Եվ շատ կարեւոր էր երկրի ղեկավարի հետեւյալ խոսքը. "Մենք նախապայմաններ չենք առաջադրում: Եթե մենք Թուրքիայի հետ ունենանք մեծ մասշտաբների առեւտրային հարաբերություններ, ցանկացած այլ հարաբերություններ, միեւնույնն է, մենք չենք դադարելու Ցեղասպանության մասին խոսել, որովհետեւ դա իրողություն է: Եվ դա ինքնանպատակ չի, հասկանու՞մ եք: Մենք դրանով չենք փորձում վիրավորել թուրք ժողովրդին: Մենք ուզում ենք, որ այլեւս չլինի այդպիսի բան: Իսկ չլինելու ամենաազդեցիկ պայմաններից մեկը նա է, որ նախկինում կատարվածները ճանաչվեն եւ դատապարտվեն":
Չմոռացվեց նաեւ "փոքր թուրքը"` Ադրբեջանը: Ու այդտեղ արձանագրվեց նաեւ որոշակի ձեռքբերումը, արձանագրվեց սառնասրտորեն. "Բայց մի բան կարելի է դրական գնահատել, որ բանակցությունների ողջ ժամանակաշրջանում առաջին անգամ այս տարվա հունվարի վերջին համանախագահները հասցեական հայտարարություն արեցին եւ ասացին` ով է խախտում հրադադարի պայմանները եւ կոչ արեցին Ադրբեջանին զերծ մնալ այդ սադրանքներից: Իհարկե, այլ պատճառներ էլ կան, բայց կարծում եմ` այսքանը բավարար է հասկանալու, թե ինչու է իրավիճակը լարվում":

ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ` ՄԻՆՉԵՎ ՀԱՅ ԴԱՏԻ
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ


Սերժ Սարգսյանի հարցազրույցից էլ մեջբերումներ չենք անի, քանզի գործնականում մեր բոլոր քաղաքացիներին հարցազրույցը ծանոթ է, մենք ընդամենն ուշադրություն հրավիրեցինք  որոշ շատ կարեւոր շեշտադրումների վրա: Իսկ երկրի ղեկավարի ամբողջ ուղերձը հետեւյալն էր` պահանջատեր ենք եւ պահանջատիրությունից հրաժարվելու մազաչափ իսկ մտադրություն չունենք:
Անշուշտ, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվելու է եւ պաշտոնական Երեւանի վարած քաղաքականությունը հաջողություն է ապահովում այդ գործընթացի շարունակման համար: Բայց չպետք է մոռանանք, որ ի սկզբանե աշխարհը չէր էլ ուզում լսել ոչ միայն ճանաչման, այլեւ Ցեղասպանության բուն փաստի մասին: Ու պահանջվեցին ռումբերի պայթյուններ թուրքական դեսպանատներում, պահանջվեց ԱՍԱԼԱ-ի ստեղծում, որպեսզի աշխարհի ականջները մաքրվեն խցանումից: 40 տարի առաջ զինված պայքարի այդ ձեւի կիրառման մեկնարկը թույլ տվեց հարցը բարձրացնել եւ դարձնել քննարկելի: Դա նաեւ ցույց տվեց, որ մեր ազգի մարտական ոգին ողջ է, հետեւաբար մեզ հետ պետք է հաշվի նստեն: Ու, բնականաբար, չենք կարող բավարարվել սոսկ ճանաչումով, իզուր չէ, որ ՀՀ նախագահը նշեց` եթե Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատվեն, միեւնույնն է, մեր պահանջներից չենք հրաժարվելու:
Կարճ ասած, ինչքան ժամանակ էլ անցնի, առաջին իսկ հնարավորության դեպքում մեր կորցրած Էրգիրը խլելու ենք կենսաբանական թշնամուց: Կա նաեւ անժամանցելի վրեժի հարց` մեր իսկ պատմությունը պարունակում է դրվագներ, երբ վրեժ է լուծվել 500 տարի անց:
Խոշոր հաշվով, 100 տարին մեր ազգի տարիքի հետ համեմատած մի ակնթարթ է: Ու կարեւորը պահանջատիրության ոգին, վրեժի ծարավը, կենսաբանական թշնամի ունենալու գիտակցությունը պահպանելն է, եւ դա աշխարհի գլոբալացման պայմաններում, երբ մարդկանց անընդհատ քարոզում են սպառողական հոգեբանություն, այսրոպեով ապրելու սկզբունք, էգոիզմ: Անշուշտ էգոիզմը մեզ պետք է, բայց էգոիզմի միայն մեկ տեսակը` ազգային էգոիզմը: Այսինքն` երբեք չպետք է կուլ գնանք սին "համամարդկային արժեքներին": Հենց դրանք են քաղաքական կեղծ կատեգորիա, այլ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած, ազգային գաղափարախոսությունը:
Եվ հարկ է նշել, որ ունենք նաեւ գործոն, որը նպաստում է պատմական հիշողության եւ պահանջատիրության ոգու պահպանմանը: Այդ գործոնը կոչվում է Ադրբեջան, նրա շնորհիվ մեր երիտասարդության մեծ մասը ծանոթանում է վառոդի հոտին եւ բոլոր զգայարաններով զգում, թե ինչ է նշանակում թուրք:
Ինչեւէ, այն, ինչ մինչ հիմա ստացվել է, իր մեջ կրում է վիթխարի ներուժ: Մնում է այն օգտագործենք, այլ ոչ թե վատնենք:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

100 ՏԱՐԻ ԱՆՑ

Եղեգնեայ գըրչով երգեցի փառքեր.
–Քեզի ընծա՜յ, իմ հայրենիք–
Սոսեաց անտառէն էի զայն կըտրէր,
–Քեզի ընծա՜յ, հին հայրենիք–

Եղեգնեա գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո՛յս ելանէր:
Եղեգնեայ գըրչով երգեցի կարօտ.
–Ձեզի ընծա՜յ, հայ պանդուխտներ–

Ան տարաշխարհիկ բոյսի
մ՛էր ծըղոտ…
–Ձեզի ընծա՜յ, հէգ պանդուխտներ–
Եղեգնեա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելանէր:

Եղեգնեայ գըրչով երգեցի արիւն,
–Ձեզի ընծա՜յ, սուրի զոհեր–
Ան ծլած էր մոխրի մէջ իբրեւ կընիւն…
–Ձեզի ընծա՜յ, կրակի զոհեր–

Եղեգնեայ գըրչով երգեցի վէրքեր.
Ընդ եղեգան փող սիրտս ելանէր:
Եղեգնեայ գըրչով որբ տունս երգեցի.
–Քեզի ընծա՜յ, հայր ալեհեր–

Ցամքած աղբիւրէն մեր
զայն յօտեցի…
–Քեզի ընծա՜յ, մայր կարեվէր–
Եղեգնեայ գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր:

Ու պայքա՜ր, պայքա՜ր,
պայքա՜ր երգեցի.
–Ձեզի ընծայ, հայ մարտիկներ–
Գրիչս եղաւ անթրոց սըրտերու
հնոցի…
–Ձեզի ընծա՜յ, քաջ մարտիկներ–

Եղեգնեայ գըրչով վրէժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր:

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ



ԱՊՐԵԼ, ՀԱՂԹԵԼ, ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԵԼ

Չծնված որդին նորեն կծնվի,
Ու կրկին հայն իր պարը կպարի:
Սուրբ խաչը մենք կհանենք,
Աստծո զորությամբ թուրքին կզարկենք,
Հերիք լաց ու կոծ, էլ մեզ չի սազում
Սարերն ու ձորերն են մեր երթին սպասում,
Սպասում է Անին, Արդահան, Մուշ ու Դվին,
Միլիոն ու կեսը, ովքեր զոհվեցին:
Դեռ քանի ծնունդ, կնունք, հարսանիք`
Մենք պետք է դառնանք թուրքին սպառնալիք:
Մեր աշխատանքով պիտի հաղթենք:
Բոլոր հողերը միավորենք:
Մեր անմե՛ղ զոհեր, ձեզ չենք մոռացել
Թեկուզ Եղեռնից մեկ դար է անցել,
Պետք է ոչ միայն լացել ու ողբալ
Այլ ապրել, հաղթել, Երկիր կառուցել:

ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
15 տարեկան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ