Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

Բունդեսթագի նախագահի սենսացիոն հայտարարությունը

Արխիվ 12-16

Բունդեսթագի նախագահի սենսացիոն

հայտարարությունը

 

Ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում կայացավ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման նպատակով հրավիրված նիստը, որն ինչպես և սպասվում էր, բավականին բուռն ընթացք ունեցավ: Ուշագրավ էր այն, որ թեև նախկինում հայտարարվել էր, որ բանաձևը կընդունվի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների 100-րդ տարելիցի օրը, սակայն անհասկանալի պատճառով բանաձևի ընդունումը հետաձգվեց ապրիլի 30-ին: Այնուամենայնիվ, արձանագրենք, որ պատմության մեջ առաջին անգամ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն իր խոսքում նշեց, որ դրանում իրենց մեղքի բաժինն են ունեցել նաև գերմանացիները, որոնք Օսմանյան կայսրության հետ դաշինքը մարդկային կյանքերից վեր են դասել: Նման սենսացիոն հայտարության դրդապատճառի մասին խոսելը դեռ վաղ է, «Իրավունքի» հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, հավելելով. «Մի ժողովուրդ, որն ունի մեղքի այնպիսի ծանր բեռ, որպիսին հոլոքոստն է և այդքանից հետո ուժ է գտնում իր մեջ խոսելու նաև Հայոց ցեղասպանության հարցում իր մեղսակցության մասին, ուղղակի պատիվ է բերում այդ ժողովրդին: Իսկապես հասկանում ես, թե ինչ ժողովրդի հետ գործ ունես և այդ իմաստով Թուրքիան համեմատելի չէ Գերմանիայի հետ»:

Ա.Մելքոնյանը խոսելով Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված բանաձևի ներկայիս տեքստի բովանդակության մասին նշեց, որ նախկինում ևս Գերմանիան ընդունել է մի բանաձև, որի նախաբանում չնայած խոսվել է ցեղասպանություն հասկացության մասին, բայց բուն տեքստում գործածվել է զանգվածային կոտորածներ արտահայտությունը, իսկ ապրիլի 24-ին ներկայացված հայտարարությունում և բանաձևում արդեն հստակ խոսվում է ցեղասպանության մասին: «Դրա կարևորությունն այն է, որ Օսմանյան Թուքիայի գլխավոր դաշնակից Գերմանիան և բնականաբար նրա իրավահաջորդ Դաշնային Գերմանիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և սա իհարկե հերթական ապտակն էր Թուրքիային: Առավել ևս, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին դա արեց նաև մյուս դաշնակիցը՝ Ավստրիան, քանի որ ավստրոհունգարական կայսրությունը նույնպես Թուրքիայի դաշնակից և բարեկամ երկիրն էր: Այնպես որ, Հռոմի Պապի պատարագով, Գերմանիայի Բունդեսթագի և Ավստրիայի խորհրդարանների ճանաչումներով, իմ խորին համոզմամբ, իրավաքաղաքական դաշտում ավարտվեց Հայոց ցեղասպանության մերժողականությունը»,- ասում է Ա.Մելքոնյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ