«ՀԱՅՐՍ ԱՍՈՒՄ ԷՐ ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ ՉՀՐԱԺԱՐՎԵՔ ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԻՑ». ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆ
Արխիվ 12-16«ՀԱՅՐՍ ԱՍՈՒՄ ԷՐ`
ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ ՉՀՐԱԺԱՐՎԵՔ ՁԵՐ
ԱԶԳԱՆՈՒՆԻՑ».
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆ
Ամերիկյան «Time» ամսագիրը հրապարակել է Քիմ Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածը, որտեղ նա ասում է.
«Մեր արմատները մեր կյանքի կարևոր մասն են կազմել, մանկուց մենք կերել ենք հայկական ուտեստներ, լսել պատմություններ մեր հայրենքիի մասին: Հայրս մշտապես պատմել է մեզ մեր պատմության մասին: Նա պատմել էր, որ տեղահանված հայերից շատերը վախենում էին, որ իրենց ևս կարող են սպանել և հրաժարվում էին իրենց ազգանվան «յան» վերջավորությունից: Հայրս ասում էր՝ ինչ էլ լինի չհրաժաչվեք ձեր ազգանունից, այն Քարդաշյան է: Նա միշտ բարձրաձայնում էր այդ մասին և չէր ցանականում, որ մենք մոռանանք՝ որտեղից ենք մենք: Իմ նախապապն ու նախատատը Լոս Անջելես են տեղափոխվել նախքան 1914 թվականը, այլապես մենք նույնպես կարող էին այստեղ չլինել: Այնքան սարսափելի են տեղահանման ու ջարդերի ենթարկված մարդկանց պատմությունները: Այնքան մարդիկ են սպանվել, ինչպե՞ս կարելի է չճանաչել դա. Չեմ կարծում, որ դա ճիշտ է: Իմ ընտանիքը երկար ժամանակ երազել է Հայաստան այցելել, դա ցանկացել են իմ տատն պապը, ինչպես նաև հայրս, բայց դա նրանց չի հաջողվել: Այսօր եկել է ճանաչման ժամանակը, և ես շարունակելու եմ պայքարել դրա համար: Ես կցանկանաի, որ նախագահ Օբաման արտասաներ «ցեղասպանություն» բառը, մենք կարծում էինք, որ դա այս տարի տեղի կունենա, բայց այդպես չեղավ, դա շատ հիասթափեցնող է: Բայց ես զգում եմ, որ մենք մոտ ենք նպատակին և դա մի օր տեղի կունենա: Մենք ճիշտ ուղու վրա ենք: Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը: Դա այսօրվա մարդկանց մեղքը չէ: Դա տեղի է ունեցել 100 տարի առաջ: Ճանաչելով այդ՝ հնարավոր կլինի առաջ շարժվել: Ես հավատում եմ դրան, հակառակ դեպքում մենք չենք կարող անտեսել անարգանքը: Երբ ես հանդիպեցի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, նա ինձ նվիրեց այդ մանուշակագույն կրծքանշանը: Մանուշակագույնն իմ դստեր սիրած գույնն է և նա ուզում է կրել այն ամեն օր: Երբ նա մեծանա, ես կպատմեմ նրան այդ կրծքանշանի իրական խորհրդանիշը: Ես կիսով չափ հայ եմ, մեծացել եմ իր արմատների խորը զգացողությամբ և գիտակցությամբ, կցանկանայի, որ աղջիկս ևս այդպես մեծանար»,- ասվել է հոդվածում:
