Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

Ինչու Գերմանիայի Բունդեսթագը հետաձգեց Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը

Արխիվ 12-16

Ինչու Գերմանիայի Բունդեսթագը հետաձգեց Հայոց

Ցեղասպանության բանաձևի ընդունումը



Տարիներ առաջ, Գերմաիայի կողմից ընդունվել է մի բանաձև, որի տեքստը երկնակի ստանդարտով է կազմված եղել: Նախաբանում չնայած խոսվել է ցեղասպանություն հասկացության մասին, բայց բուն տեքստում գործածվել է «զանգվածային կոտորածներ» արտահայտությունը: Ասել է, թե՝ եթե եվրոպական ընտանիքում ընդունված է երկակի ստանդարտներով առաջնորդվելը, ինչո՞ւ չի կարելի մտավախություն ունենալ, որ նույն քաղաքակիրթ Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևում որոշակի «շտկումեր» կատարելու նպատակով չի հետաձգել բանաձևի ընդունումը մինչև ապրիլի 30-ը: Չնայած Բունդեսթագի նախագահի մակարդակով բարձրաձայնվել է, թե իրենց մեղքի բաժինն են ունեցել նաև գերմանացիները, որոնք Օսմանյան կայսրության հետ դաշինքը մարդկային կյանքերից վեր են դասել, բայց ինչպես ասում են սա այն դեպքերից է, որ մինչև աչքով չտեսնենք, չենք հավատա, որ Գերմաիան կրկին կուլ չի գնացել թուքական լոբբիին: Ինչու հետաձվեց բանաձևի ընդունում հացի մասին իր տեսակետը «Իրավունքի» հետ կիսեց նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Ես դժվարանում եմ որևէ բան ասել: Դիվանագիտական խորամանկություններ բոլոր դեպքերում արվում են: Փաստորեն նախորդում էլ, նախաբանում կար ցեղասպանություն բառը, բայց բուն տեսքստում այն չկար: Սա մի ձև է, որով փորձ է արվում երկուստեք բավարարություն տալ և՛ հայկական կողմին, և՛ թուրքական կողմին: Դրա համար ես չեմ բացառում դա, հաշվի առնելով նաև Գերմաիայում թուրքական համայնքի ազդեցության չափը: Բայց ենթարդում եմ, որ հազիվ թե գերմանացիները ետքայլ կատարեն: Բայց այդ հետաձգելու հանգամանքը, իհարկե իր մեջ որոշ վտանգ պարունակում է»:

«Իրավունքի» ճշտող հարցին՝ թե այսինքն դեռ վաղ է ծափահարություններով ընդունել Գերմանիայի Բունդեսթագի նախգահի հայտարարությունը, Ա. Մելքոնյանը պատասխանեց:

«Իմ կարծիքը հետևյալն է: Ընդհանրապես այս ճանաչումները իրավական առումով  ուժ չունեն, եթե դրանց մեջ չի խոսվում հայերի հայրենիք Արևմտյան Հայաստանում ցեղասպանության մասին: Որովհետև մենք անընդհատ խոսում ենք ճանաչման մասին առանց հաշվի առնելու, թե այդ ճանաչումը վերաբերում է Օսմանյան կայսրության տարածքո՞ւմ հայերի ցեղասպանությանը, թե՞ հայերի հայրենիք Արևմտյան Հայաստանում: Սա սկզբունքային տարբերություն է, որին լրագրողներից սկսած մինչև քաղաքական գործիչներ ուշադրություն չեն դարձնում»,- ասաց Պատմության ինստիտուտի տնօրենը:

 

Պատմաբանի կարծիքով, եթե պետք է նորից ասվի Օսմանյան կայսրություն, ինչպես որ կա նախկին նախագծում, դա իրավաքաղաքական առումով լուրջ փաստաթուղթ չի կարող համարվել, քանի որ ճանաչումը երեք աստիճանով է տեղի ունենում՝ խորհրդարանական հայտարարությունների, բանաձևի կամ որոշման ընդունման մակարդակով և երրորդն արդեն օրենքի մակարդակով, այն որակելով որպես քրեորեն պատժելի արարք: «Այս դեպքում Գերմանիայում փաստորեն երկրորդ աստիճանն է և եթե կրկին չի խոսվում ցեղասպանությունը հայրենիքում տեղի ունենալու մասին, դա որպես իրավական փաստաթուղթ չունի այն ուժը, որը մենք կցանկանայինք տեսնել: Այն ավելի շատ բարոյական աջակցություն է մեզ համար, քան հեռանկարի առումով իրավաքաղաքական դաշտում պիտանելի փաստաթուղթ»,- ասաց Ա.Մելքոնայնը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ