«Պանթուրքիստները նման են աշխարհի ամենավտանգավոր վիրուսին». Ալաքրամա Գումմատզոդա
Արխիվ 12-16«Պանթուրքիստները նման են աշխարհի
ամենավտանգավոր վիրուսին». Ալաքրամա Գումմատզոդա
Թալիշների առաջնորդ, Թալաիշ-Մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամա Գումմատզոդան Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ Թալիշստանի ազգային հեռուստատեսությամբ ցավակցական ուղերձ է հղել հայ ժողովրդին, որում մասնավորապես ասված է. «Հարազատ իմ ընկերներ Այսօր, մենք՝ թալիշներս ձեզ հետ միասին սգում և վշտակցում ենք ձեզ: Թող, որ Բարձրայլն այլևս թույլ չտա, որ նման ծանր փորձության ենթարկվեք:
1915 թ.-ի ապրիլի 24-ը հայոց ազգային օրացույցում վշալի օր է: Այդ ողբերգությունը ողջ մարդկության պատմության սև օրն է: Պատմությունը դեռևս իր գնահատականը չի տվել այն վայրագություններին, որոնք տեղի են ունեցել Հիտլերից առաջ: Ոչ մի ազգ նման ձևով չի կարող երկրի երեսից վերանալ, քանի որ ազգերը ստեղծվում են Աստծո կողմից: Հայերը որպես ժողովուրդ՝ գիտության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում աշխարհին տվել են անվանի գործիչներ: Օսմանյան պանթուքիստները ոչնչացնելով մեկ միլիոնից ավելի հայերի չկարողացան երկրի երեսից ջնջել հայ ժողովրդին: Եվ այսօր տեսնում ենք Հայաստանի Հանրապետություն դեմոկրատական պետությունը: Շայթանները չկարողացան հաղթել փառապանծ հայ ժողովրդին: Այն ժողովրդին, որը ձգտում է ազատության հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ այդ ազատությունը Աստծո կողմից է շնորհված: Մենք, թալիշներս ոչ թե պատմություններից ենք լսել այդ վայրագությունների մասին, այլ ներկայումս ամեն օր ենք բախվում նման երևույթների: Թալիշ ժողովուրդը այդ վշտագին օրը Ձեզ հետ է:
1993 թվականին, երբ մենք նույնպես ձգտում էինք ստեղծել մեր երկիրը, նույն պանթուրքիստերը, բայց այս անգամ արդեն Ադրբեջանի Հանրապետությունից նույն ձևով վարվեցին մեզ հետ: Մի քանի հազար մեր որդիների տանջեցին և ոչնչացրեցին ադրբեջանական ազգային անվտանգության ծառայության պատերի տակ: Թալիշները հիմա էլ շարունակում են ապրել իրենց հարազատ հողի վրա՝ ստրուկի կարգավիճակով: Պանթուրքիստները նման են աշխարհի ամենավտանգավոր վիրուսին, որոնք սատանայական կրքով են վերացնում իրենց հարևանությամբ ապրող ժողովուրդներին: Մենք, թալիշներս դիմում ենք բոլոր ազատասեր ժողովուրդներին և ասում ենք. մենք անիծում ենք նման վայրագությունները և անմարդկային արարքները: Աստված թող հայ ժողովրդին համբերություն տա և թող գա այն օրը, երբ կտոնենք հայ-թալիշական բարեկամությունը մեր հարազատ և Ադրբեջանական լծից ազատագրված Թալիշստանի փառապանծ մայրաքաղաք Լենքորանում: Թալիշ ժողովուրդը եղբայրական հայերի կողքին է: Կեցցե հայ-թալիշական բարեկամությունը, կեցցե հայ ժողովուրդը, կեցցե հզոր Հայաստանը, կեցցե մեր երազանքների Թալիշական անկախ հանրապետությունը»,- ասված է թալիշների առաջնորդի ուղերձում:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
