ԻՆՉՆ՞ ԷՐ ԵՐԿՈՒ ՀՈՎԻՎՆԵՐԻ ԾԵԾՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Արխիվ 12-16ԻՆՉՆ՞ ԷՐ ԵՐԿՈՒ ՀՈՎԻՎՆԵՐԻ ԾԵԾՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Նախօրեին ժամը 15.00-ի սահմաններում,Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի դաշտում, վիճաբանության ժամանակ, 25-ամյա Հուսիկը ծեծի է ենթարկել 17-ամյա Գևորգին` պատճառելով վնասվածքներ: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Քարակերտ գյուղի գյուղապետ Մհեր Հարթենյանը: Թե ինչն էր համագյուղացիների ծեծի պատճառը գյուղապետը դժվարացավ պատասխանել, ասելով.
- Կարծում եմ թեթեւ ինչ-որ վիճաբանության պատճառ պետք է լիներ, երկուսն էլ խելոք, աշխատասեր տղաներ են, երկուսն էլ հովիվ են` դաշտում անասուն են պահում դաշտում:
Նշենք, որ փաստի առթիվ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
