ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրասն այսօր խոսելով Թուրքիայում ապրող ծպտյալ հայերի մասին, ասաց, որ հայերը որեւէ խնդիր չունեն բացահայտ խոսելու իրենց ազգի մասին: «Իրավունքը», սակայն, թուրք պատգամավորին հակառակ հիշեցրեց, որ հիմա թույլ չի տրվում ծպտյալ հայերին վերադառնալ իրենց արմատներին, ավելին` ժամանակին Մութաֆյանի ու Աթեշչյանի վրա կան ճնշումներ Թուրքիայի իշխանությունների կողմից: Պատգամավորը, սակայն, պնդեց հակառակը. պետության կողմից ճնշում չկա:
Հ.Գ. Պատգամավորին ցանկանում ենք հիշեցնել, որ եթե այդքան հեշտ լիներ այդ գործընթացը, ապա վաղուց արդեն ծպտյալ հայերը իրենց արմատներին վերադարձած կլինեին: Տպավորությունն այնպիսին է, որ պատգամավորը կամ չի ցանկանում առերեսվել իրականության հետ կամ միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
