ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑՎԵՆ»
Արխիվ 12-16ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՊԵՏՔ Է
ՀԱՏՈՒՑՎԵՆ»
«Թուրքիայի կողմից հասցված նյութական վնասները պետք է հատուցվեն, արձանագրություններն առանց նախապայմանների իրականացվեն: Սփյուռքում ապրողները պետք է հնարավորություն ունենան հետ վերադառնալ իրենց հայրենիք»,- այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրասը:
Խոսելով ապրիլի 24-ին Գալիպիոլիի ճակատամարտը տոնելու մասին` պրն Ուրասն ասաց, որ պետք չէր նույնականացնել 1915 թ-ի ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակատամարտի հետ:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը` պրն Ուրասի խոսքով ընդհանուր առմամբ դրական է ուղերձը` հայերին ուղղված0. «Բայց դրական քայլին հաջորդում է բացասական քայլ: Ներողության հայտարարությունից հետո հետքայլ է կատարվում: Օրինակ, Էրդողանը հայտարարում է, որ մի օր հայերին դեպորտ է անելու: Հասարակությունը պետք է առաջ տանի գործընթացը եւ ճնշում գործադրի իր կառավարության վրա»,- եզրափակեց պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
