ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ. «Ո՛Չ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ»
Արխիվ 12-16ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ.
«Ո՛Չ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ»
Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի` Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման կենտրոնական գրասենյակը, ՀԵԵՄ հոգեւոր պատասխանատու Տ. Հովնան արք. Տերտերյանի օրհնությամբ, նախաձեռնել է կարճամետրաժ տեսահոլովակների պատրաստում սփյուռքի երիտասարդական-եկեղեցական կազմակերպությունների եւ երիտասարդների կողմից: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց Հայ Եկեղեցու Երիտասարդ Միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆԸ. «Այդ տեսահոլովակներում հայ եւ օտարերկրացի երիտասարդները հանդես են գալիս Հայոց Ցեղասպանության դատապարտմամբ: Տեսահոլովակում ներկայացվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը եւ Հայաստանի Հանրապետության ու տվյալ պետությունների դրոշները: Տեսահոլովակները նկարահանվել են Հայաստանում` Ծիծեռնակաբերդի հուշակոթողի հարեւանությամբ, Ռուսաստանի մի շարք քաղաքներում, Ուկրաինայում, Վրաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Արգենտինայում եւ Իրաքում»:





ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
