Կայացավ Հայոց ցեղասպանությանը նվիրված սիմֆոնիկ համերգը` աշխարհի միավորված նվագախմբի կատարմամբ. (տեսանյութ)
Արխիվ 12-16
Կայացավ Հայոց ցեղասպանությանը նվիրված սիմֆոնիկ համերգը աշխարհի միավորված նվագախմբի կատարմամբ. (տեսանյութ)
Ապրիլի 24-ին Երեւանում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված "Վերածնունդ" համերգ-ակցիան:
100 երաժիշտ աշխարհի 43 երկրից հանդես եկան միացյալ նվագախմբով: Չնայած համերգը նախանշված էր անց կացնել Հանրապետության հրապարակում` եղանակային վատ պայմանների պատճառով այն կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:
Համերգին հանդես եկան Արգենտինայի, Ավստրիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի,Բոլիվիայի, Սերբիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների նվագախմբերի լավագույն երաժիշտները:
Նվագախումբը ներկայացրեց սիմֆոնիկ ստեղծագործություններ` գրված վերջին 100 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման հետ կապված չորս կարեւորագույն թեմաներով՝ հիշողություն,երախտագիտություն, միջազգային պայքար,վերածնունդ:
Որպես մենակատարներ հանդես եկան Սերգեյ Խաչատրյանը (թավջութակ), Նարեկ Հախնազարյան (թավջութակ), Մարիա Գուլեգինա (սոպրանո), Գեւորգ Հակոբյան (բարիտոն), ինչպես նաեւ Ջիվան Գասպարյանը:
Համերգին մասնակցեց Հայաստանի Ազգային ակադեմիկ նվագախումբը եւ աշխարհահռչակ դիրիժորներ Հովհաննես Չեկիջյանը,Միխայիլ Յուրովսկին եւ Ջանլուկա Մարչիանոն,Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը:
Միջոցառումը ուղեկցվում էր թեմայի մասին պատմող տեսաշարով:
{youtube}zgwoI4X9qxY{/youtube}
{youtube}aDwK-_rlQq4{/youtube}
{youtube}K7GC2xOjuRs{/youtube}
{youtube}S1KkNB6cwx4{/youtube}
Զարուհի Բաբուխանյան
