Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՄԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ. ՄԵՆՔ ԶՈՀԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵՆՔ…»

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ  ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ. ՄԵՆՔ ԶՈՀԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵՆՔ…»


Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ մշակութային բոլոր հնարավոր ճյուղերն արտահայտման ամենտարբեր եղանակներով հանդես եկան ասելիքով, խոսուն աշխատանքով` հերթական անգամ գոչելով, ձայն բարձրացնելով առ աշխարհ 1915 թվականին հայերի հանդեպ անմարդկային սպանդի, կոտորածի մասին: «ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցը քանդակագործ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է. «Ցեղասպանության թեմատիկայով ունեմ աշխատանքների մի ամբողջ շարք, բայց դա խիստ անձնական է, ես դա երբեք չեմ ցուցադրի. ինքս էլ շատ հազվադեպ եմ նայում: Արվեստի և քանդակագործության մեջ ցավից վերածնողը զրոյից պետք է կանգնի, ցավի մեջ ցավը չպետք է երևա, մենք ապրելու արվեստը պետք է գովերգենք, ոչ թե վերածնվելու: Մենք հազար անգամ որպես ազգ վերածնվել ենք, հիմա մեզ պետք է նոր մեկնարկ և այդ մեկնարկի անունն է  ապրելու արվեստ, ոչ թե  վերապրելու, վերածնվելու` այս իմաստով ես կողմնակից չեմ ցույց տալու երկրաշարժյան, Եղեռնի թեմատիկայով աշխատանքները…. Այս համոզումը ունեցել եմ դեռևս երիտասարդ, ուսանողական տարիներիս»:

Չնայած այս թեմատիկայով իր աշխատանքները հանրության  լայն շերտերին չներկայացնելու համոզմանը` Արթուրը դեմ չէ, երբ դա անում, են մշակութային այլ գործիչներ. «Անողներին պատիվ և փառք: Դա մի գործ է, որ պետք է հաջորդ սերունդների մեջ վերհուշը պահելու համար, աշխարհին ցույց տալու համար, որ մարդը արյունարբու գազան է, մարդկային կորուստը մեծ ողբերգություն է: Եվ, ի վերջո, մարդկային հիշողությունը գենետիկորեն որքան էլ երկար է թվում, իրականում կարճ է.պետք է հիշեցնել, որ մարդը կարող է լինել մարդասպան: Բարոյախրատական  է նաև, երբ երեխային ցույց տալով յաթաղանով մորթված մարդու, ասում ես, որ դու այդպիսին մի եղիր»:

Իսկ վերջում քանդակագործը փաստում է. «Հայաստանը, մշտապես գտնվելով պատերազմների մեջ, իր ներսում պետք է ունենա զինվորի, դա կլինի մշակույթի զինվոր, սահմանի զինվոր, բժշկության զինվոր, կրթության զինվոր… Մենք  ապրելու իրավունք ունենք. մենք զոհի կարգավիճակից դուրս ենք: Մենք զոհ չենք պահանջում, բայց այլևս զոհ չենք լինելու…»:

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ