Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԿԱՆԱԴԱՅԻ ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՏ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՈՒՂՂՎԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»

Արխիվ 12-16

«ԿԱՆԱԴԱՅԻ ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՏ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՈՒՂՂՎԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»

 

Կանադայի Խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է թիվ 587 բանաձեւն, ըստ որի,  այսուհետեւ Ապրիլ 24-ը պաշտոնապես հռչակում է «Հայոց Ցեղասպանության Հիշատակի օր»: Ընդգծենք, որ վերոնշյալ աշխատանքն արդյունքն է Հայկական Ցեղասպանության Կանադայի Կենտրոնական Մարմնի: Բանաձեւը ներկայացնող պատգամավոր ԲՐԱԴ ԲԱԹԸ Կանադայի իշխող պահպանողական կուսակցության անունից խոսելով Ապրիլ 24-ը Ցեղասպանության Հիշատակի օր հռչակելու մասին, մասնավորապես ասել է. «Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն նահատակներին, ովքեր զոհվեցին Ցեղասպանության որպես հետեւանք: Երեկ, Հայ Եկեղեցու հոգեւոր կենտրոն Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբադասման արարողություն Հայ Եկեղեցու կանոնների համաձայն: Հետեւաբար, Հայոց Ցեղասպանության նահատակները սրբեր են»: Արձագանքելով Կանադայի քաղաքական կյանքում այս կարեւոր իրագործումին ՀԲԸՄ Կանադայի գործադիր վարչության անդամ ՀԱԿՈԲ ԱՐՍԼԱՆՅԱՆՆ էլ ավելացրել է. «Կանադան եւս մեկ անգամ վերահաստատեց իր իր հանձնառությունը միջազգային քաղաքական շրջանակներում` որպես ջատագով եւ պաշտպան մարդկային իրավունքների: Հանուն արդարության կատարված Կանադայի այս որոշումը շատ մեծ պատասխան է ուղղված Թուրքիային՝ նրա պետական ժխտողականության քաղաքականությանը»:

Ի դեպ, ընդունված բանաձեւի մեջ մասնավորապես ասված է. «Այս պալատը կոչ է անում Կանադայի կառավարությանը`

ա) ճանաչել հայերի ցեղասպանությունը եւ դատապարտել պատմական

ճշմարտությունը խեղաթյուրելու կամ ժխտելու ամեն մի փորձ, երբ այն կներկայացվի

պակաս մեղմ, քան ցեղասպանությունն է, քան մարդկության դեմ կատարված

հանցագործությունը, և

բ) ապագայում յուրաքանչյուր տարի ողջ Կանադայում ապրիլի 24-ը նշել որպես

քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի

հիշատակի օր»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ