Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԹՈՂ, ՈՐ ԻՄԱՆԱՆ ԱԶԳԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ». ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

«ԹՈՂ, ՈՐ ԻՄԱՆԱՆ ԱԶԳԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ». ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

 

Երգիչ ԳՐԻԳՈՐ ԵՐԱՆՈՍՅԱՆՆ այսօր հանրության դատին է հանձնել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված իր նոր երգի տեսահոլովակը, որը կոչվում է «Ֆիդայի»: Անդրադառնալով երգին եւ տեսահոլովակին` Գ. Երանոսյանն «Իրավունքի» հետ զրույցում նշեց. «Երգն իրականում գրվել է շատ վաղուց: Երգի եւ երաժշտության հեղինակը հայրս է՝ Գագիկ Երանոսյանը: Անկեղծ ասած, ես մինչ նկարահանման վերջը չեմ իմացել, որ նկարում ենք իմ տեսահոլովակը, ընկերներս՝ ռեժիսոր Արարատ Բայազետցին (rեժ. օգն.՝
Արսեն Մանդալյան), օպերատոր Հովհաննես Ասվադուրովն, ու տեսահոլովակի նկարահանման ամբողջ խումբը, ինձ ասել էին, որ նկարահանումը ընկերոջս ֆիլմի համար է: Եվ երբ նկարահանման վերջում ընկերս ասաց, որ վերցնեմ կիթառն ու նստեմ բեմի կենտրոնում, միայն այդժամ իմացա ու շատ հանկարծակիի եկա»: Ի դեպ, «Ֆիդայի» երգի տեսահոլովակը նկարահանվել է ընդամենը երկու օրում, նկարահանման թիմն աշխատել է առանց գիշերները քնելու: Իսկ թե այնուամենայնիվ, ինչպե՞ս ծագեց հենց «Ֆիդայի» վերնագրով երգ ստեղծելու ու ապրիլի 24-ին երգի տեսահոլովակն աշխարհին ներկայացնելու գաղափարը, երիտասարդ երգիչն ընդգծեց. «Թույլ տվեք ասել երգի վերջին տողերով ՝

Թող, որ իմանան ազգերն աշխարհի

Քարից ամուր է բազուկը հայի

Եվ մեր Արցախն էլ թուրքին չի հասնի

Քանի դեռ ողջ է դեռ մեկ ֆիդայի»:


 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ