Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ՝ ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Արխիվ 12-16

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ՝ ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ


 

Երևանի Հանրապետության հրապարակից րոպեներ առաջ մեկնարկեց ջահերով երթը դեպի Եղեռնի հուշահամալիր: Երթի մասնակիցները ի նշան երախտագիտության իրենց ձեռքում բռնել են այն երկրների դրոշները, որոնք ընդունել են Հայող ցեղասպանությունը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման արարողությանը առաջին դեմքերի մակարդակով մասնակցած պետությունների դրոշները: Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվելով Ամիրյան, Մաշտոցի, Բաղրամյան, Օրբելի պողոտաներով և Կիևյան կամրջի վրայով կմոտենան Ծիծեռնակաբերդի համալիր, որտեղից կբարձրանան Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, ծաղիկներ դնելու ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ