«ԱՆՑՅԱԼԻ ՎԿԱՆԵՐԸ»
Արխիվ 12-16«ԱՆՑՅԱԼԻ ՎԿԱՆԵՐԸ»
Օրերս Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցում կայացավ ԱԼ ԱՆԱՆՅԱՆԻ «ԱՆՑՅԱԼԻ ՎԿԱՆԵՐԸ» անհատական ցուցահանդեսը`նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին: Ցուցադրության ներկայացված 15 աշխատանքների միայն վերնագրերն արդեն իսկ խոսուն են`«Մահվան մեղեդի», «Կյանքի գույներ», «Եթե ապրեինք», «Ճակատագիր»…
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այս միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում` բաղանիսցի աշակերտների մասնակցությամբ, ապա ադրբեջանական հենակետերից 1.2 կմ հեռավորությամբ կառուցված Ցեղասպանության զոհերի անմար հիշատակը խորհրդանշող խաչքարի բացումով:
«Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տրվեց կազմակերպել այս ցուցահանդեսն ու անմիջական կապ հաստատել մեր սահմանը պահող փոքրիկզինվորների հետ: Հիացած եմ այդ փոքրիկների հյուրընկալությամբ, դաստիարակությամբ… Խոսքերով դժվար է նկարագրել այն ամենը, ինչ զգացի այդ միջոցառման ժամանակ: Ուզում եմ մաղթել խաղաղություն այդ փոքրիկներին և կոչ անել մեր արվեստագետ ընկերներին, մշակույթի ղեկավարներին ուշադրություն դարձնել սահմանը պահող մեր մատաղ սերնդին»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում նշեց ԱԼ ԱՆԱՆՅԱՆԸ:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
