Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԻՆՉՈ՞Ւ ԻՐԱՔԸ ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵԻՆԻ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԻՏԻ ՏԱ, ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՆ` ՈՉ»

Արխիվ 12-16

«ԻՆՉՈ՞Ւ ԻՐԱՔԸ ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵԻՆԻ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԻՏԻ ՏԱ, ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՆ` ՈՉ»

 

Երեկ Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումից հետո առիթ ունեցանք զրուցել Իրաքի ասորական համայնքի խորհրդարանական պատգամավոր Յոնադամ Կաննայի հետ, ով նախեւառաջ նշեց. «Այսօր էլ շարունակվում է ցեղասպանությունը: Այս պահին յոթ միլիոն սիրիացիներ հեռացել, դուրս են եկել իրենց տներից: Ճիշտ ժամանակն է, որ աշխարհը հստակ որոշումներ կայացնի, թե ինչպես պետք է դադարեցնենք այս հանցագործությունները»: Ինչ վերաբերում է ֆորումից ունեցած ակնկալիքներին` պարոն Կաննան ընդգծեց. «Մենք ակնկալում էինք, որ նախագիծ կմշակվեր, որպեսզի չստացվեր այնպես, թե եկանք, խոսեցինք ու հեռանում ենք: Մենք` որպես պատգամավորներ, պետք է կարողանանք ատելության ու բռնության այդ «մշակույթը» վերացնել: Ինչո՞ւ այսօր Հոլոքոստի համար Գերմանիան պետք է պատասխան տա, ինչո՞ւ Իրաքը Սադամ Հուսեինի արարքների համար պիտի պատասխան տա, իսկ Թուրքիան` ոչ: Այնպես որ, մեր գործն է համերաշխություն հայտնել հայերին եւ շարունակել մեր համընդհանուր պայքարը մինչեւ վերջ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ