Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԵՐԹԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԵՐԵՍՎԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Արխիվ 12-16

ՀԵՐԹԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԵՐԵՍՎԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ

 

Հիմա, երբ Եվրոպան, ինչպես մեծ բանաստեղծ Շիրազը կասեր, խախտել է լիրբ լռությունն ու 100 տարի անց բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության պատմական իրողության մասին, ծայրահեղ հիստերիա է առաջացել ոչ միայն Թուրքիայում, այլեւ Ադրբեջանում: Դա են վկայում ադրբեջանական լրատվամիջոցների թուրքապաշտ ու ստահոդ հոդվածների շարանն ընդդեմ Հայոց ցեղասպանության: Բնական է, որ Ադրբեջանը այս պահին մտածում է ոչ թե իր ավագ եղբոր` Թուրքիայի, այլ իր իսկ «կաշին փրկելու մասին»: Չէ՞ որ նույնքան արյունոտ են նաեւ Ադրբեջանի ձեռքերը, քանի որ եթե Հայոց ցեղասպանությունից անցել է 100 տարի, ու մենք այսօր էլ «Հիշում ու պահանջում ենք», ապա Խոջալուի, Սումգայիթի, Բաքվի ջարդերի դեպքում, հենց մաշկներիս վրա ենք զգացել ցեղասպանության արհավիրքը: Օգտվելով առիթից, որ հիմա աշխարհը համակ ուշադրությամբ հետեւում է Հայոց ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության գործընթացին, թե արդյո՞ք ժամանակը չէ նաեւ Ադրբեջանի առաջ հստակ պահանջ ներկայացնելու, «Իրավունքը» հետաքրքրվեց ՍԴ իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի փորձագետ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ.

– Դրանք տարբեր երեւույթներ են, եւ ես չէի ցանկանա, որ այն միաձուլվեր մեկ պատմաշարի մեջ: Գտնում եմ, որ դրանք պետք է առանձին-առանձին ուսումնասիրվեն: Պահանջները, հանցագործ սուբյեկտները, հանցագործությունները տարբեր են, եւ չի կարելի մեկը մյուսի հետ խառնել: Եկեք չմոռանանք, որ մի պարագայում մենք գործ ունենք հայ-թուրքական, իսկ մյուս պարագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ:

– Բայց չէ որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նման հարց բարձրացնելը առավել մեծ հնչեղություն կունենա:

– Չեմ կարծում, որ այս քաղաքական կոնյուկտուրային ֆոնը պետք է օգտագործել, այլ պահանջներ ներկայացնելու համար: Եվ չեմ գտնում, որ սա այն հարթակն է, որի շրջանակներում կարելի է բարձրացնել Ադրբեջանում տեղի ունեցած հանցագործությունների հարցը: Թեեւ գտնում եմ, որ այս հարցը պետք է անընդհատ գտնվի հետազոտողների, քաղաքական գործիչների եւ մեր արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ