ԵԳԻՊՏԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ. «ԵԳԻՊՏՈՍԸ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ, ԲԱՅՑ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16ԵԳԻՊՏԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ. «ԵԳԻՊՏՈՍԸ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ, ԲԱՅՑ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Եգիպտոսը Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրների ցանկում է: Այսօր` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Եգիպտոսը Հայաստան է եկել ամենամեծ պատվիրակությամբ, որտեղ ընդգրկված են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ` լրագրողներ, հեռուստալրագրողներ, գիտնականներ, հոգեւորականներ, հայկական ցեղասպանության մասնագետներ:
Եգիպտացի լրագրող, «Եգիպտոսի Հանրապետություն» լրատվամիջոցի ներկայացուցիչ Ահմադ Հասանիեն եւս պատվիրակության կազմում է , ում «Իրավունքն» ուղղեց մի քանի հարց:
-Պրն Հասանիեն, ասում եք, որ Եգիպտոսից ամենամեծ պատվիրակությունն է եկել Հայաստան, բայց բարձրաստիճան պաշտոնյաներ չկա՞ն պատվիրակության կազմում:
- Կառավարության պաշտոնյաներ կան, սակայն, նրանք եկել են ոչ ի պաշտոնե:
-Եգիպտոսը մինչ այժմ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, հետեւաբար ինչպիսի դիրքորոշում ունի 1915 թ-ի դեպքերի վերաբերյալ:
-Այո, Եգիպտոսը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Մենք բազմիցս հարցը բարձրաձայնել եք հարցը Եգիպտոսի կառավարության առաջ, բայց մեզ ասում են` դա պետական հարց է: Բայց Եգիպտոսի ժողովուրդն ընդունում է, որ եղել է Հայոց ցեղասպանությունն ու բարձրաձայնում ենք այդ մասին: Մեր կառավարությունը պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը: Ավելին ասեմ` 1915 թ-ին Եգիպտոսի կառավարությունը շփվեց ցեղասպանության իրականության հետ:
-Դուք անձամբ ընդունո՞ւմ եք Հայոց ցեղասպանության փաստը:
-Անկասկած: Ես ընդունում եմ ցեղասպանությունն ու այդ բառն օգտագործում եմ: Որպես լրագրող` իմ հետաքրքրությունների շրջանակներում է Հայոց ցեղասպանությունը: Բազմիցս եմ գրել այդ խնդրի մասին:
-Եգիպտոսն ինչ կախվածություն ունի Թուրքիայից, որ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
-Ոչ մի կախվածություն էլ չունի: Եգիպտոսում Թուրքիայի դեսպանին վտարեցինք, քանի որ Եգիպտոսը մեղադրում էր Թուրքիային ահաբեկիչնեերի հովանավորելու համար:
-Այդ դեպքում, եթե ոչ մի կախվածություն չկա, ինչու չի ընդունում Հայոց ցեղասպանությունը:
-Ինձ համար էլ է անհասկանալի դա:
-Վերջերս Եգիպտոսի կառավարության նիստում այտարարել է այդ երկրի «Ջիհաթ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան մեկ միլիոն դոլար է վճարել «Մուսուլման եղբայրներ» շարժմանը`Եգիպտոսի ինստիտուտում պահվող, Հայոց ցեղասպանության իրողությունը հաստատող փաստաթղթերն այրվել են: Ավելին` Եգիպտոսի իշխանությունից այդպես էլ արձագանք չլսեցինք վերոնշյալ հայտարարության վերաբերյալ:
-Լավապես տեղեկացված չեմ այրված փաստաթղթերի մասին, բայց ես զարմանում եմ`ինչու չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, երբ լավ հարաբերությունների մեջ չէ Թուրքիայի հետ:
-Բայց մի՞թե Եգիպտոսի կառավարությունը ոչ մի կերպ չի արձագանքել արխիվների այրման փաստին:
-Բացարձակ չեմ լսել: Մենք բոլոր լուրերը ստանում ենք Եգիպտոսի հայկական համայնքից:
-Հայոց ցեղասպանության համար Հռոմի պապի մատուցած պատարագից ու ԵԽ-ի ընդունած բանաձեւից հետո Թուրքիայի իշխանությունների հիստերիկ պահվածք ինչպես եք գնահատում:
-Եգիպտոսի բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան թե՛ Հռոմի պապի, թե՛ ԵԽ-ի բանաձեւին, անգամ Էրդողանի հիստերիկ պահվածքին: Մենք դատապարտեցինք Էրդողանի պահվածքը, որը ոչինչ չի նշանակում, քանի որ Հայոց ցեղասպանությունը կատարված փաստ է:
Հ.Գ. Եգիպտացի լրագրողին ցանկանում ենք հիշեցնել, որ Հայոց ցեղասպանության արխիվների այրման մասին հայկական ու թուրքական լրատվամիջոցներ գրեցին: Այնպես որ մի փոքր զարմանալ է` ինչպես լրագրողը չի լսել այդ տեղեկատվության մասին: Ի վերջո, հայտարարությունն արվել է կառավարության նիստում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
