ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Արխիվ 12-16ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
«ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» կարգախոսը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին իր արտահայտումն է ստացել նաև մի շարք ՀՀ ուսումնական հաստատություններում: «ԻՐԱՎՈՒՆՔԻ» անդրադարձը դրանցից մի քանիսիսն. ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողությունը իր պահանջատիրության ձայնը բարձրացրեց և պահանջեց Հայոց Ցեղասպանության ճանաչում և ընդունում ` այցելելով Մեծ Բրիտանիայի և հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն: Ուսանողները
դեսպանատան աշխատակցին հանձնեցին մագիստրանտների ստորագրությունները: Նրանք իրենց բողոքի ձայնը բարձրացրին տարբեր պահանջատիրական կոչերով և պաստառներով` ևս մեկ անգամ փաստելով, որ ոչինչ չի մոռացվում, և նման գերտերությունը պարտավոր է անտարբեր չմնալ մարդկության դեմ կատարված նման վայրագություններից:
«Արշակ Դաբաղյանի անվան
Մայր Մանե»կազմակերպության փոխանցմամբ էլ տեղեկացանք, որ մոտ 1300 աշակերտ ունեցող Արցախյան պատերազմի հերոս ազատամարտիկ Արմեն Հովհաննիսյանի անունը կրող թիվ 194 դպրոցում անց է կացվել թատերա-բեմականցված միջոցառում, որին իրենց մասնակցությունն են բերել նաև դպրոցի երգչախումբը, պարի խումբը, ուսուցչա-աշակերտական կազմը` իրենց ձայնը հասցնելով աշխարհի բոլոր ծեգերը, նպատակ ունենալով ասել, որ հայը հաղթող ժողովուրդ է, հայը եղել է, կա ու կլինի:
Ա.Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի հայրենասիրական թեմատիկայով ծավալված
միջոցառումը ևս խիստ մարդաշատ էր ու այնքա՜ն ասելիք ուներ. խորհրդանշական առագաստանավը մեկնեց Մեծ Հայք՝ դեպ Հայաստան`գոչելով, որ Հայաստանը տեր ունի ու իրավունք պահանջելու այն, ինչն իրեն է պատկանում:
«Բյուրակն» կրթահամալիրն էլ իր խոսք-ասելիքը փոխանցեց 4 գործողությամբ կառուցված պարային ներկայացմամբ`1-կյանք, 2-պայքար, 3-կորուստ, 4- վերածնունդ…
«Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
Քեզի ընծա՜, իմ հայրենիք,
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
Քեզի ընծա՜, հին հայրենիք,
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու´յս ելաներ…»,- Դանիել Վարուժանի «Ձոն»-ն էլ տարածվել էլ բանաստեղծի անունը կրող թիվ 89 դպրոցի բակում, որտեղ կայացած մոմավառությանը մասնակից էին ոչ միայն դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, այլ նաև մշակութային անվանի գործիչներ` Լեյլա Սարիբեկյան, Վարդուհի Վարդերեսյան...
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
